Սերժ Սարգսյանը՝ Ազատության հրապարակում

«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շուրջ երկշաբաթյա քայլարշավը երեկ հասավ Ազատության հրապարակ, որտեղ ակցիայի նախաձեռնողները չորսօրյա շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնելու՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու նպատակով։ «Իմ Քայլը» նախաձեռնությունից բացի, նույն պահանջով բողոքի ակցիաներ են անցկացրել եւ անցկացնելու նաեւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Ինչ ընթացք եւ ավարտ կունենան բողոքի այս ակցիաները, բնականաբար, դժվար է ասել։ Ակնհայտ է, իհարկե, որ հաջողության հասնելու, այսինքն՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու տարբերակը չափազանց անհավանական է, իսկ իրականում՝ անհնարին։ Համենայնդեպս, անցած երկու շաբաթներին այս նախաձեռնությունների կազմակերպած բազմաթիվ բողոքի ակցիաները  ցույց տվեցին, որ քաղաքացիները չեն արձագանքում այս միավորումների կոչերին, տասնյակ-հազարներ չեն լցնում հրապարակը։ Իհարկե, երեկ Ազատության հրապարակը բավական բազմամարդ էր, սակայն դա մեղմ ասած հեռու է կրիտիկական զանգվածի գեներացման համար անհրաժեշտ նվազագույն քանակից: Այդ երեւույթի պատճառները բազմաթիվ են, մեղավորները՝ նույնպես։ Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ունենք փողոցային պայքարը միջոցի փոխարեն նպատակի վերածած ընդդիմադիր ուժեր ու քաղաքացիական նախաձեռնություններ, որոնց պայքարը դժվար է քաղաքական օրակարգ անվանել, ունենք հանուն իշխանության պահպանման ու վերարտադրության՝ գրեթե ամեն ինչի պատրաստ իշխանություն, եւ ունենք գրեթե կատարյալ ապատիայի ու անտարբերության մեջ ապրող հասարակություն, որն իշխանությանը տվել է այսօր այդպես վարվելու մանդատը՝ անցած տարվա ընտրություններում այդ մանդատը վաճառելով 10 հազար դրամով։ Շատ է խոսվել այն մասին, որ ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է կարողանար հասարակությանը ներկայացնել այլընտրանք, որն ավելին կլիներ մարդկանց համար, քան 10 հազար դրամը։ Անցած տարվա ընտրություններում Ազգային ժողովի «Ելք» դաշինքի ներկայացրածն այլընտրանք որակվեց շուրջ 120 հազար քաղաքացիների կողմից, մյուսները գերադասեցին 10 հազար դրամը։ Անցած մեկ տարվա ընթացքում «Ելք» դաշինքը ոչ միայն չավելացրեց իրենց այլընտրանքը 10 հազար դրամից նախընտրածների տեսակարար կշիռը, այլ իր գործողություններով վստահաբար նվազեցրեց այն։ Ու այս պայմաններում սպասել, որ փողոցային պայքարով հնարավոր է կանխել անցած ընտրություններում հասարակության վաճառած մանդատով իշխանության պահպանումը, մեղմ ասած, միամտություն է, կամ, ինչպես ժամանակին ռուս փորձագետներից մեկն էր եռյակի պայքարի առիթով բնորոշել՝ կլոունադա։ Ի թիվս այլ բացասական հետեւանքների, դրա ամենամեծ վնասներից մեկն այն է, որ այդպիսով հնարավորություն է տրվում իշխանությանը ներկայանալ որպես ավելի քաղաքական ու ավելի ինստիտուցիոնալ կառույց, ինչը միայն ու միայն նպաստում է իշխանության դիրքերի ամրապնդմանը։ Կար ժամանակ, երբ Հայաստանում քաղաքական օրակարգը թելադրում էր փողոցը, երբ հանրահավաքային հարթակը շատ ավելի ծանրակշիռ քաղաքական ամբիոն էր, քան խորհրդարանն ու մնացած բոլոր ամբիոնները միասին վերցրած։ Իհարկե, այդ ժամանակների պայքարները եւս հաջողությամբ չպսակվեցին, այդուհանդերձ, դրանք ունեին հստակ քաղաքական բովանդակություն ու հասարակության մեծ աջակցություն։ Այսօր բացակայում է թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Փողոցն արդեն ոչ թե քաղաքական օրակարգ թելադրող է, այլ իշխանության օրակարգին արձագանքելու ու զանազան, երբեմն՝ շատ կրեատիվ ֆլեշմոբեր իրականացնելու միջոց։ Ֆլեշմոբը Հայաստանում փոխարինել է քաղաքականությանը։ Ավելի մեծ նվեր իշխանությանն անգամ ինքը՝ իշխանությունը, չէր կարող երեւակայել, քանի որ քաղաքականության բացակայությունը Հայաստանի գործող իշխանության հիմքերի հիմքն է։ Այդ իմաստով, Ազատության ու մնացած հրապարակներում երեկվանից եզրափակիչ փուլ մտած բոլոր գործողությունների ամենամեծ շահառուն Սերժ Սարգսյանն է, որի անունն այսօր ամենաշատն ու ամենաբարձրն է հնչում փողոցում։ Նա Ազատության հրապարակում է՝ նոմինալ առումով՝ որպես պայքարի թիրախ, իրականում՝ որպես պայքարի արդյունքի հասցեատեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am