Ընդդիմության համարձակ քայլը. ոչ թե ընդդիմադիր գործունեություն, այլ ինքնախաբեություն

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է, որ եթե կողմ քվեարկի վարչապետի ՀՀԿ թեկնածուին, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Ֆորմալ առումով ամեն ինչ լիովին ճիշտ է, սակայն եթե անգամ Ծառուկյան դաշինքը դեմ քվեարկի ՀՀԿ թեկնածուին, դա ամենեւին դեռ չի նշանակելու ընդդիմության կնիք: Ընդ որում այստեղ իհարկե խնդիրը միայն դաշինքի դաշտում չէ, այլ ընդհանրապես ընդդիմադիր դաշտում, որտեղ կա չափանիշների եւ չափորոշիչների, քաղաքական բովանդակության կամ կոնտենտի լուրջ խնդիր: Հայաստանում ընդդիմություն չափվում է այն ուժը, որն առավել ուժգին դեմ կլինի ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին, որն առավել ուժգին կանի իշխանափոխության կոչ: Ըստ էության, Հայաստանում խոշոր հաշվով տեղի է ունենում ոչ թե ընդդիմադիր գործունեություն, այլ ինքնախաբեություն: Այսինքն, մի համակարգում, որտեղ չկա ընտրական մեխանիզմ, ծավալվում է այսպես ասած դասական քաղաքական պայքարի տրամաբանության մեջ տեղավորվող գործունեություն՝ մենք լավն ենք, իշխանությունը վատ, մենք ազնիվ ենք, նրանք՝ ոչ: Մինչդեռ ընդդիմությունը չգիտե, թե ինչ անել ստացված շատ թե քիչ արդյունքի՝ հանրային համակրանքի, եւ միաժամանակ իշխանության հանդեպ իրենց իսկ ձեւավորած հակակրանքի հետ: Որովհետեւ, քաղաքական մրցակցության բացակայության, այսինքն իշխանության այն դիրքորոշման պայմաններում՝ որ մեր դիրքը անսասան եւ անբեկանելի է, իսկ ընդդիմության դիրքը կարող ենք քննարկել, լավի ու վատի, ազնիվի ու անազնիվի տրամաբանության վրա կառուցված գործունեությունը փակուղի է: Հետեւաբար այլեւս բացարձակապես նշանակություն չունի, քեզ ընդդիմություն համարում են, թե ոչ: Քեզ համարում են անարդյունավետ, ապարդյուն, եւ վերջ: Ըստ այդմ, կամ մնում է արդյունավետություն փնտրել ուժով, զենքով, ինչը մեղմ ասած ոչ միայն երաշխավորված հաջողության ճանապարհ չէ, այլ պետությունն ու հասարակությունը գուցե էլ ավելի եծ վտանգի տակ դնելու ճանապարհ, կամ մնում է փոխել խնդիրը, փոխել ընդդիմադիր գործունեության իմաստը: Ահա այստեղ է թերեւս հարցերի հարցը, որը սակայն պահանջում է բնականաբար քաղաքական մեծ համարձակություն եւ մտագրոհի կարողություն, որովհետեւ իրապես անհրաժեշտ է ստանդարտից դուրս գործունեություն, թե մարտավարության, թե քաղաքական տեքստերի, բովանդակության, դրվող խնդիրների, դիսկուրսի առումով: Եվ այն իհարկե բավական բարդ է ընկալվելու հանրության շրջանում, երբ կասկած չկա, որ ստանդարտից դուրս գալու որեւէ ջանք անմիջապես արժանանալու է ստանդարտի մեջ գտնվող ընդդիմությունների միահամուռ գրոհին: Սակայն այստեղ է խնդիրը, որեւէ ուժի համար, որը հավակնում է լինել ընդդիմադիր եւ ծավալել Հայաստանում իրավիճակ փոխելուն միտված գործունեություն: Ընդդիմադիր ուժից պահանջվում է իրավիճակ, ըստ այդմ նախ մտածողություն, արժեհամակարգ եւ հոգեվիճակ փոխել, ոչ թե խոսել իշխանություն փոխելու մասին, երբ բոլորը գիտեն, որ դա մի շարք պատճառներով գործնականում հնարավոր չէ տեսանելի ապագայում: Հետեւաբար, ժամանակն է դուրս գալ քվեարկությունների կեղծ, արհեստական եւ խորքային առումով իրականության հետ կապ չունեցող չափորոշիչներից: Խոշոր հաշվով, Հայաստանում առկա իրականությունը փոխելու քայլ կատարող ուժ կարող է համարվել իրապես այն ուժը, որը համարձակ քայլ կանի հենց ստանդարտից դուրս գալու եւ ընդհանրապես ընդդիմություն «դասական» երեւույթը քաղաքական «ոչ դասական» իրականության պայմաններում վերաիմաստավորելու ուղղությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանին կզրկի՞ անձեռնխելիությունից (video) Մկրտի՛չ Սրբազան, Դուք վատ մարդ չեք, կներե՛ք, եթե ինչ-որ բան պատշաճ չեմ ասել ձեր անձի հանդեպ (video) Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է «Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am