«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, ում ճանաչում են որպես «թութակով Սամվելիկ», որոշել է իրեն դրսեւորել մեծ սպորտում: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` երիտասարդ փոխնախարարը մյուս շաբաթ մեկնելու է Եվրոպա՝ մասնակցելու Ավստրիայում կայնալիք վազքի մրցույթին։
Փաստորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ առողջապահության փոխնախարարի աթոռին հայտնված երիտասարդն այն աստիճան չի գիտակցում իր պաշտոնի կարեւորությունը, այնքան պարապ է, անելիք չունի, որ հիմնական պարտականությունները որոշել է մի կողմ թողնել ու վազքի մրցույթի մասնակցել: Ի դեպ, այս օրերին նրան հաճախ կարելի է տեսնել Երեւանի կենտրոնական փողոցներում վազվզելուց. հավանաբար մարզվում է:
Հիշեցնենք` խոսքն այն փոխնախարարի մասին է, որը գործուն մասնակցություն է ունեցել առողջապահական համակարգում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում: Ի դեպ, մինչ ֆինանսական գծով փոխնախարար Սամվել Մարգարյանը վազվզում է փողոցներում՝ պատրաստվելով մեծ մրցմանը, այս ընթացքում պոլիկլինիկաների աշխատողները չեն ստացել իրենց աշխատավարձերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը