Թուրքիայում սկսել են նորից քննարկել այն հարցը՝ արդյո՞ք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրականում ունի համալսարանի դիպլոմ:
Թեմային արձագանքել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի պատգամավոր և Էրդողանի մոտ ընկեր Մեթին Քյուլունքը։ Նա իր «Twitter»-ի էջում գրառում է արել.
«Քաղաքական գործիչը կարող է և չունենալ դիպլոմ: Դիպլոմը մարդու համար ընդամենը պայքար մղելու միջոց է: Եթե կան մարդիկ, որոնք ասում են, թե առանց դիպլոմի չի լինի, ապա թող մարգարեների պատմությունը կարդան։ Մեծ պայքարները մղել են այնպիսի մարդիկ, որոնց անունները հայտնի չեն եղել և չեն ունեցել դիպլոմ: Փոխարենը նրանք խիզախ մարդիկ էին և ունեին պարզ սիրտ»։
Հիշեցնենք, որ ըստ Ermenihaber-ի, նախկինում խոսակցություններ շրջանառվեցին, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է և նա իրականում չի ավարտել Ստամբուլի Մարմարայի համալսարանի «Տնտեսություն և կառավարում» ֆակուլտետը, ինչպես նշված է Թուրքիայի նախագահի կենսագրությունում։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը