Ազատության հրապարակում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ արեց միավորվել:
Նախ Նիկոլ Փաշինյանը ողջունեց «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը, «Հանուն Հայաստան պետության» ճակատին։ Նա նաեւ դիմեց «Ելք» դաշինքի գործընկերներին։ «Այո, հակասություններ ենք ունեցել, վիճել ենք, կռվել ենք, երբեմն վիրավորել ենք իրար։ Բայց ժամանակն է, որ միավորվենք Ազատության հրապարակում, ներենք իրար եւ պայքարենք: Ես ուզում եմ առանձնահատուկ ուղերձ հղել «Ելք» դաշինքի մեր գործընկերներին՝ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին։ Մենք միասնական ենք մեր պայքարում, Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, եւ մենք ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին»,- ասաց նա:
Նրա խոսքով, բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է ներեն միմյանց և համատեղ հանդես գան ընդհանուր նպատակի համար:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը