Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Մայք Փոմփեոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր թեկնածության շուրջ լսումների ժամանակ հայտարարել է, որ փետրվարի սկզբին Սիրիայի արեւելքում ԱՄՆ օդային հարվածների հետեւանքով «մի քանի հարյուր» ռուս է սպանվել:
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Փոմփեոյի մեկնաբանություններն այդ իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բացառիկ բաց խոստովանություն էր, նկատում են լրատվամիջոցները, գրում է Ազատությունը:
Պետքարտուղարի թեկնածուն լսումների ժամանակ նաեւ վստահեցրել է, որ ավելի կոշտ մոտեցում կցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ։
Հիշեցնենք, երկու ամիս առաջ սոցիալական ցանցերում, ապա լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին Սիրիայում մեծ թվով ռուսաստանցիների զոհվելու մասին։ Պաշտոնական Մոսկվան նախ՝ հերքում էր դրանք, հետո խոստովանեց, որ «ենթադրաբար» հինգ մարդ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել: ՌԴ ԱԳՆ խոսնակը ապատեղեկատվություն էր որակել արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումները ռուսական բանակի մեծածավալ կորուստների մասին, պնդելով, թե զոհերը Ռուսաստանի զինված ուժերի հետ որեւէ կապ չեն ունեցել:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը