ՀՀԿ-ում էլ են սպասում 13-ի հանրահավաքին. Փաշինյան

#ԻմՔայլը արշավի անդամները երեկ արդեն Կոտայքի մարզում էին: Նրանք գիշերը ճամբար խփեցին Պտղնի գյուղի մոտակայքում, իսկ այսօր երեկոյան կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ էլ կմեկնարկեն շուրջօրյա հանրահավաքները: Ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին, #ԻմՔայլը նախաձեռնության անդամները կլինեն Երեւանի Հյուսիսային ավտոկայանում, որտեղից անցնելով Թբիլիսյան խճուղին, Ազատության պողոտան եւ Տերյան փողոցը կհասնեն Ազատության հրապարակ: Հայկական Ժամանակի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում, ըստ իրավիճակի, մանրամասնելու են բոլոր սցենարները: Պարոն Փաշինյանարդեն 13-րդ օրն էոր շարունակվում է քայլարշավըԻ՞նչարդյունքների եք հասել այս օրերի ընթացքում: - Արդյունքները կամփոփենք վաղը, Ազատության հրապարակում: Ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, հանրահավաք ենք սկսելու, իսկ այս ընթացքում քայլարշավն անցել է քաղաքացիների համատարած քաջալերանքի պայմաններում: Պարոն Փաշինյանվերջնական ե՞րբ եք ներկայացնելու ճանապարհային քարտեզըքանի որ նշել եք՝ շատ մարդկանց դեպքում այլ գործողություններ են սպասվումքչիդեպքում՝ այլ: - Ասել ենք, որ լինելու է գործողություն՝ խաղաղ քաղաքական անհնազանդության գործողություններ: Անկախ նրանից, թե քանի մարդ կլինի հրապարակում: Մեր ստացած ազդակները մեզ հուշում են, որ ունենալու ենք ուժեղ Ազատության հրապարակ: Այսինքն ե՛ւ բազմամարդ հրապարակ ունենալու պարագայում եք ԱԺ-ի մուտքերըփակելուեւ հակառակ պարագայու՞մ: - Ազգային ժողովի շենքը շրջափակելը միակ գործողությունը չէ, որ մենք նախատեսում ենք: Բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ կան եւ մենք Ազատության հրապարակում, ըստ իրավիճակի, կմանրամասնենք: Ոստիկանությունն արդեն արձագանքել է Ազգային ժողովի մուտքերը փակելու ձեր հայտարարություններին, այս գործողությունները համարելով հակաօրինական՝ հորդորելէ չոտնահարել մյուս քաղաքացիների իրավունքներըԱյս զգուշացումից ի՞նչհետեւություններ եք անում: - Ես ասել եմ, որ մեզ հնարավոր չէ զգուշացնել, ինձ չի հետաքրքրում, թե ոստիկանությունն ինչ է ասում: ՀՀԿ-ն ԳՄ նիստից հետո ոչ պաշտոնապես հայտարարեցոր ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն էՍպասելի՞ էր սաթե՞ կարծում էիքորվերջին պահին ուրիշի անունը կտան: - Շատերն ասում էին, որ այդպիսի բան չի լինելու, բայց մենք հայտարարում էինք, որ այդպիսի բան է լինելու: Այստեղ հետաքրքիրն այն է, որ երեկ Գործադիր մարմնի նիստում նրանք պաշտոնապես այդ հայտարարությունը չարեցին եւ սա նշանակում է, որ նրանք էլ են սպասում ապրիլի 13-ի հանրահավաքին: Սա նշանակում է, որ նրանք չունեն նախկին վստահությունը, եւ ես այս առումով քաղաքացիներին կոչ եմ անում՝ լինել Ազատության հրապարակում, որովհետեւ ՀՀԿ-ականների այս զգուշավորությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք հասկանում են՝ եթե տեղի ունեցավ քաղաքացիների կամարտահայտում, ապա իրենց պլանները չեն կարող իրագործել: ՀՀԿ-ում այն կարծիքին չենոր փոշմանել եւ փողոց դուրս գալը քաղաքականկատեգորիա էՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշում էոր փոշմանելու օրըմիայն ընտրության օրն է: - Երբ քաղաքացին իր կամքը կարտահայտի Ազատության հրապարակում, մենք բոլորս ամեն ինչ կտեսնենք եւ մեր բոլորի աչքի առաջ ամեն ինչ տեղի կունենա եւ ՀՀԿ-ն իր իշխանությունը կկորցնի: Մինչ ՀՀԿ-ականները հայտարարում ենոր Սերժ Սարգսյանն անփոխարինելի էնախօրեին Freedom House-ը զեկույց է հրապարակելորտեղ ՀՀն դասել էավտորիտար դարձող երկրների շարքումԸնդգծվել է նաեւ իշխանությաններկայացուցիչների կապը կոռուպցիոն գործարքների մեջԱյս զեկույցիցիշխանությունը կզգոնանա՞: - Նրանք կզգուշանան ՀՀ քաղաքացիների կամքից, ուրիշ ոչ մի բանից չեն զգուշանա: Երբ կլինեն հարյուր հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում, նրանք ի վերջո կկորցնեն իրենց իշխանությունը:   Հարցազրույցն ամբողջությամբ՝«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանին կզրկի՞ անձեռնխելիությունից (video) Մկրտի՛չ Սրբազան, Դուք վատ մարդ չեք, կներե՛ք, եթե ինչ-որ բան պատշաճ չեմ ասել ձեր անձի հանդեպ (video) Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am