Ովքեր են եղել Սերժ Սարգսյանին այլընտրանք վարչապետի թեկնածուները

Դեռ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկել են Կարեն Կարապետյանի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին եւ որ այլ կարծիքներ չեն հնչել: Մինչդեռ, այսօր, կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք վարչապետի թեկնածուներ են եղել: Դավիթ Հարությունյանը, սակայն, անուններ չհրապարակեց: Հարությունյանը այդ հայտարարությունն արեց ի պատասխան հարցին, թե որքանով է ճիշտ ժողովրդավարական երկրում միայն մեկ թեկնածուի հարց քննարկել, չե՞ն եղել այլ թեկնածուներ, որոնց հարցը եւս քննարկվել է՝ «Ժողովրդավարությունը չպետք է շփոթել ժողովրդավարության իմիտացիայի հետ: Ներքին ժողովրդավարությունն է այն, որ մենք ունենում ենք քննարկումներ եւ բավականին լուրջ քննարկումներ եւ պարտադիր չէ, որ այդ քննարկումները դառնում են ի վերջո ֆորմալիզացված քվեարկություն: Եթե որեւէ մեկը ենթադրում է, որ ֆորմալ դրվեն երեք թեկնածու, հետո քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ այս կամ այն թեկնածուն անցնի, դա էլ ներքին ժողովրդավարություն է՝ ոչ, ներքին ժողովրդավարությունը դա բաց քննարկումներն են կուսակցության ներսում: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ կուսակցության ներսում այդ քննարկումները բավականին բաց եւ երբեմն նաեւ թեժ, եղել են: Դետալների մասին չեմ խոսի, որովհետեւ դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»: Ճշտող հարցին, թե այլ թեկնածուների անուններ եղե՞լ են, այլ անուններ հնչե՞լ են, Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Քննարկումներ եղել են եւ բնականաբար քննարկվել են բոլոր հնարավոր տարբերակները: Նաեւ հաշվի առնելով առկա մարտահրավերները: Ի դեպ, այդ քննարկումները տեղի ունեցան նաեւ անմիջապես խորհրդարանական մեծամասնության ձեւավորումից հետո»: Ըստ նրա, յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու. «ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել եւ չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու: Ասեմ, որ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումները բավականին բաց են եղել, երբեմն նաեւ թեժ են եղել»: Այդուհանդերձ, պարոն Հարությունյանը որեւէ անուն չհրապարակեց, թե ովքեր են եղել վարչապետի թեկնածուները՝ պատճառաբանելով, որ դրանք ներքին կուսակցական գործընթացներ են: Հարցին, թե մասնավորապես քննարկվե՞լ է, արդյոք, Կարեն Կարապետյանի թեկնածությունը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը քննարկումների, նա, լինելով կուսակցության առաջին փոխնախագահ, ակտիվ մասնակից, նախաձեռնող անձանցից է քննարկումների»: Դավիթ Հարությունյանի այս հայտարարությունից հետո Էդուարդ Շարմազանովը նորից է պնդել, որ եղել է մեկ քննարկում, մեկ թեկնածուի վերաբերյալ:Այլ քննարկում վարչապետի թեկնածուի հարցով կուսակցությունում տեղի չի ունեցել: Այս պարագայում հարց է առաջանում՝ Հանրապետականներից ով է խաբում ու ինչ նպատակով: Միթե Դավիթ Հարությունյանը՝ ցույց տալու համար ՀՀԿ-ի ներքին ժողովրդավարությունը, որը վերջնականապես հօդս է ցնդել նաեւ Շարմազանովի եւ բոլորի այն հայտարարություններից ու առ Սերժ Սարգսյան երկրպագություններից հետո , որ վերջինս միակն է ու անփոխարինելին: Սակայն մյուս կողմից Դավիթ Հարությունյանի հայտարարություն անհիմն չէ այն համատեքստում, որ դեռեւս շաբաթներ առաջ Կարեն Կարապետյանը չէր թաքցնում իր վարչապետական ցանկությունները: Ամեն անգամ, երբ նրան հարց էին տալիս այդ մասին, Կարապետյանը դրական էր պատասխանում ապրիլից հետո վարչապետ աշխատելու հարցին: Ի դեպ, Հարությունյանն ինքն էլ չի թաքցնում, որ Կարեն Կարապետյանը շատ ակտիվ է եղել այդ քննարկումների ժամանակ: Թե չէ ինչու՞ պետք է Կարապետյանը լիներ ակտիվ, եթե մի քանի օր առաջ ինքը առաջինը հայտարարեց, որ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում որոշել են կոնֆիգուրացիան պահել եւ Սարգսյանին առաջադրել առաջին դեմք, կարելի է գուշակել: Ի վերջո, ցանկանալը մի բան է, կարողանալը մեկ այլ բան, որքան էլ Կարեն Կարապետյանը ձգտեր ապագա մոդելում վարչապետ աշխատել, միեւնույն է դա նրան չէր տրվելու: Որովհետեւ նորաոճ ու խայտաբղետ ժիլետներն ու լակոնիկ լեքսիկոնի գործադրումը՝ առանց զրո արդյունավետության, բավարար չեն քաղաքական գործիչ աշխատելու համար: Այս օրերին ի պաշտպանություն Կարեն Կարապետյանի հիշատակվում է փաստը, թե նա ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին նոր դեմք հաղորդեց, չհիշեցնելով, թե որն էր ՀՀԿ-ի վերարտադրության գրավականը, միեւնույն ժամանակ չենք կարող չնկատել, որ Կարեն Կարապետյանը դրա դիմաց իր հասանելիքը վաղուց ստացել է: Սամվել եւ Կարեն Կարապետյան դուետը մոտ երկու տարի է իրենց ձեռքն են վերցրել տնտեսական իշխանությունը եւ այնտեղ վարում ու ցանում են այնպես, ինչպես որ իրենք են ուզում: Անի Սահակյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am