Սթրիփ-ակումբների, սաունաների ճակատագիրը որոշվեց

Խորհրդարանը 90 կողմ, դեմ 4 ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործունեւթյան որոշ տեսակներ սահմանափակել: Կարգավորման եւ սահմանափակման ենթակա օբյեկտները հետեւյալն են՝ կարաոկե, դիսկոտեկ, սթրիպտիզ ակումբ, շոգեբաղնիք, սաունա: Ըստ կառավարության կողմից առաջարկվող օրինագծի, այդպիսի օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բնակելի շենքերի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:Բացի այդ, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների հեռավորությունը կսահմանի համայնքի ավագանին:Հեստապարային ակումբների դեպքում տուգանքները կլինեն 300-500 հազար դրամի սահմաններում, իսկ կրկնվելու դեպքում՝ 1-1,3 մլն դրամի սահմաններում:Իսկ լռության պահանջը խախտելու դեպքում տուգանքները կխստացվի՝ նախատեսելով առաջին անգամ 200-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ մեկ մլն դրամ տուգանք: Օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն 1 տարի հետո, որպեսզի արդեն գործող օբյեկտները տեղափոխվեն օրենքով ընդունելի վայրեր: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն 92 կողմ ձայներով ընդունեց նաեւ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին, հիշեցնենք կառավարությունը դեմ է։ Նախգիծը հեղինակել են Հակոբ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Միխայլովը, Մարինա Մարգարյանը, Մարգարիտ Եսայանը, Ջեմմա Բաղդասարյանը:«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է թույլ տալ հիվանդանոցներին դեղ ներկրել, ոչ թե դրանք ձեռք բերել մեծածախ լիցենզիա ունեցող ընկերություններից: Դա, ըստ օրինագծի հեղինակների կհանգեցնի դեղերի գների նվազման:Օրենքով առաջարկվում է նաեւ, որ ֆիզիկական անձը արտասահմանից ժամանելիս իրավունք ունենա առանց հավաստագրի երեք հոգու համար դեղ բերել: Կառավարությունում կարծում են, որ դեղեր ներմուծելու համար հիվանդանոցները նույնպես պետք է լիցենզիա ունենան, մինչդեռ օրինագծի հեղինակները կարծում են, որ չի կարելի հիվանդանոցներին լիցենզիա տալով դրդել զբաղվել դեղերի վաճառքով:ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի պայմանով, որ բժշկական հաստատություններին դեղեր ներկրելու իրավունք կվերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ եւ դիսպանսերային բուժման ծառայությունների իրականացմանը, սակայն եթե դեղերի ցանկը փոփոխության ենթարկվի, իրենք երկրորդ ընթերցմանը կողմ չեն լինի։ Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ հիվանդանոցում մատուցվող ծառայությունները տասնյակներ են եւ դրանք երբեք հնարավոր չէ բաժանել դիսպանսերային եւ խրոնիկ հիվանդությունների:«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկել, որովհետեւ այս օրինագծի ընդունմամբ ենթադրվում է, որ դեղերի ինքնարժեքը նվազելու է: Մինչդեռ ում համար է գաղտնիք, որ հիվանդանոցային բիզնեսը երեք գերխոշորների՝ Արա Բաբլոյանի, Հարություն Քուշքյանի եւ Արա Մինասյանի ձեռքում են եւ այս նախագիծը բերվել է նրանց շահերի համար։ Ընդ որում՝ նրանք կարողանում են այնպես աշխատել, որ շահերի բախում չառաջանա։ Անի Սահակյան

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am