Ինչպես կպատասխանի իշխանությունը ընդդիմության «հրավառությանը»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն այսօր Ազգային ժողովում յուրահատուկ ակցիա արեցին: Արարատ Միրզոյանը, ով հերթագրվել էր ելույթի համար, մոտեցավ ամբիոնին ու դիմելով ՀՀ ազատ քաղաքացիներին, հայտարարեց, որ եկել է պահը, երբ կարող են կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ իշխանավարումը։ «Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին, ժամը 18։ 30-ին դուք գաք Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք ազատության ջահը»,-ասաց Միրզոյանն ու գրպանից հանեց ֆայեր վառեց «ազատության ջահը»: Դահլիճում գունավոր ծուխ բարձրացավ՝ կանաչ ու դեղին։ Այդ ընթացքում Միրզոյանին միացավ նաև նրա գործընկեր Լենա Նազարյանը, որը տեղից վեր կացավ ու երկու ձեռքին «ազատության ջահերը» վեր պարզած՝ մոտեցավ ամբիոնին։ Մի քանի րոպե դահլիճը կորավ գունավոր ծխի մեջ, որը նաեւ անդուր հոտ ուներ: Ուշագրավ է, որ նիստը վարող Էդուարդ Շարմազանովը բավական հանգիստ ընդունեց ակցիան, նա համբերատար հետեւեց պատգամավորների գործողություններին, վերջում արձագանքելով, որ շոուն չստացվեց, նա հումորով ռեպլիկ արեց, թե . «Նման էիք Մոսֆիլմի տղային ու աղջկան»: Փոխարենը խուճապի մատնվեց Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը՝ ողջ ընթացքում թաշկինակով փակելով քիթը եւ հորդորելով բացել դահլիճի դռները, որպեսզի ծուխն անցնի: Դահլիճ շտապեց Արա Բաբլոյանը եւ արտահերթ ելույթ ունեցավ՝ նախատելով պատգամավորներին: «Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլև բժիշկ, ով չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին, քաղաքացիներին դնեն նրանց առողջությունը կամ կյանքը վտանգող պայմանների մոտ: Պատկերացնում ենք, եթե այստեղ հրդեհ լինի, 700 հոգու կյանքը կվտանգվեր: Ես սա ընդունելի չեմ համարում»,-ասաց Բաբլոյանը: Սակայն Արարատ Միրզոյանը դահլիճից դուրս գալիս ասաց, որ դա լիովին անվտանգ ծուխ է: Շարմազանովն էլ հայտարարեց. «ԱԺ Կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս մեզ դիմել համապատասխան քայլերի. սա մսուր-մանկապարտեզ չէ՝ Ազգային ժողով է»: Թե ինչ միջոցներ կձեռնարկի խորհրդարանը ըմբոստ պատգամավորների հետ, այս պահին դժվար է ասել: Սակայն Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը կոչ արեց, որ իր գործընկերների քայլը համարեն ըմբոստության կոչ եւ այն չհեգնեն․ «Սա էլ ըմբոստության քայլ է»։ Ավելի ուշ Մանե Թանդիլյանը, դուրս գալով ԱԺ դահլիճից, հայտարարեց, որ այդ քայլը գործընկերային չէ.«Մենք դահլիճում չպետք է անակնկալի գայինք: մենք գործընկերներ ենք եւ լավ կլիներ, որ դա քննարկվեր գործընկերների հետ: Իսկ սա գործընկերային վերաբերմունք չէ»: Եթե տեղյակ լինեին, կմիանայի՞ն այդ ակցիային, Թանդիլյանն ասաց․ «Ես այդ հարցին կպատասխանեմ ապրիլի 18-ից հետո, իսկ այժմ որեւէ մեկնաբանություն չունեմ»։ Հանրապետականներից առաջինը դահլիճը լքեց Շուշան Պետրոսյանը՝ ասելով, որ սա ակցիա չէր: Գագիկ Մինասյանն էլ կարծում է, որ դա հիմարություն էր: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համար ակցիան ընդունելի էր. «Եթե օրենքի շրջանակներում է եւ առողջությանը վնաս չի սպառնում, ընդունելի է»: Ըստ էության՝ ՔՊ-ականները ԱԺ-ում իրականացրեցին Երկիր Ծիրանիի կոյուղաջրերի ակցիան, որն իրականացվեց շաբաթներ առաջ՝ քաղաքապետարանում: Սակայն, եթե քաղաքապետարանում բռունցքներով ընդունեցին ակցիան, ապա խորհրդարանում ավելի շատ նեղվեցին Ելք-ի պատգամավորները: Անի Սահակյան

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am