Ինչու է փոթորկվել Կարեն Կարապետյանի հոգին

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի կառավարության եւ Ազգային ժողովի վերջին հարցուպատասխանը նշանավորվեց Կարապետյանի նյարդային վարքով: Չնայած պատգամավորների շրջանում առանձնապես բացակայում էր <<դրայվը>> , սակայն Կարապետյանը իրեն ուղղված հարցերից ակնհայտ հուզվում էր ու լարված պատասխաններ տալիս: Առաջինը նրա խռովահույզ հոգու լարերին դիպչեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը  նախ իր հարցում հիշեցրեց Կարեն Կարապետյանի հայտարարությունները, որ երբ հարցնում էին՝ կարո՞ղ է ինքը լինել վարչապետ ապրլիլից հետո, ասում էր՝ կարող է, հարցնում էին՝ պատրա՞ստ է ինքը աշխատել, Կարապետյանն ասում էր՝ կաշխատի։ «Ի՞նչն է հարցը, մարդիկ Ձեզ հետ հույսեր էին կապել, ՀՀԿ-ն Ձեզ որպես տեխնոլոգիա կիրառեց ընտրությունների ժամանակ, և մարդիկ դրան տրվեցին, և հիմա կա հիասթափություն մարդկանց մոտ, որոնք սպասում էին, որ Դուք լինելու եք վարչապետ»,-ասաց Մարուքյանն ու անցավ բուն հարցին, որն արդեն տնտեսական բնույթի էր։ Նա նկատեց, որ ռուբլին գահավիժում է, սանկցիաներ են կիրառվում ՌԴ-ի նկատմամբ, և հարցրեց՝ ունի՞ ինքը ինչ-որ տեսլական՝ որպես առաջին փոխվարչապետի հավանական թեկնածու, թե ինչպես ենք մենք այս իրավիճակից դուրս գալու, հատկապես, որ մենք Հայաստանի տնտեսությունը կապել ենք ԵԱՏՄ-ի հետ։ Կարապետյանը  նախ նշեց, որ հիասթափութուն կա, թե չէ, դա իր գնահատականն է։ Ինչ վերաբերում է հարցի տնտեսական մասին. «Այդ իսկ պատճառով՝ լա՞վ է, թե՞ վատ է, որ մեզ համար հասկանալի շուկայում պրոբլեմներ կան, վատ է։ Բայց դա կատաստրոֆա՞ է, ոչ։ Շնորհակալություն»,- կարճ-կոնկրետ արձագանքեց Կարապետյանը։ Սա դուր չեկավ Մարուքյանին, ով նկատեց, որ Կարեն Կարապետյանը չանդրադարձավ իր հարցերին ո՛չ ռուբլու արժեզրկման մասով, ո՛չ սանկցիաների, և հիշեցրեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատող մեր հայրենակիցները մինչև հիմա վարորդական իրավունքի հետ կապված խնդիր ունեն։ «Այսինքն՝ մի հատ վարորդական իրավունքի հարց չի կարողացել լուծել կառավարությունը»,-ասաց Մարուքյանը։Կարապետյանի նյարդերը տեղի տվեցին․ «Որովհետև կառավարությունը էդ հարցին էնքան ուշադրություն, որին Դուք եք ուզում տալ, չի տալիս։ Դիմում են, ուրեմն էդ հարցը կքննարկվի։ Ինչ վերաբերում է՝ ինֆլացիան եղել ա, թե չէ, ո՞նց չեմ անդրադարձել, շատ պարզ ձևակերպել եմ՝ կա՞ պրոբլեմ շուկայում, կա, կատաստրոֆա՞յա, ոչ։ Ի՞նչ ենք անում, այլ շուկաների վրա աշխատում ենք։ Իսկ ի՞նչ եք առաջարկում, գնանք ռուբլին մենք ռեգուլյացիա՞ անենք։ Իսկ ո՞վ ա ասել՝ վաղը, մյուս օրը եվրոպական շուկայում չի կարա լինի ճգնաժամ։ Հասկանո՞ւմ եք, հարցադրումն էնքան անհասկանալի ա իմ համար, կներեք էս ձևակերպման համար, վարորդները պրոբլեմ ունեն․ պրոբլեմ ունեն, կլուծենք, վայ, էդ ի՞նչ մի պրոբլեմ ա»։ Գործընկերոջը շարունակեց «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը, նա վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հիշեցրեց իշխանության խոստումները աղքատությունը վերացնելու մասին ու հետաքրքրվեց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքացու կյանքի միջին տեւողությունը, որ կարողանանք այս կանխատեսումները, որ դուք հմտորեն անում եք, կարողանանք ականատես լինել սրանց իրականացմանը»: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ 7.5 տոկոս տնտեսական աճն իրականում ամենաբարձրն է բոլոր իմացած համեմատելի երկրների հետ տարածաշրջանում: Նա ասաց, որ երբ տնտեսական աճ է խոստացել, հաջողություններ խոստացել, իրականում դա արել է. «Այս 1.5 տարում համոզված ենք, որ դա ցույց ենք տվել»: Նա ասաց, որ այս տարի կանխատեսել են 4.5 տոկոս տնտեսական աճ, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, դրանից բարձր թիվ են կանխատեսում ու գալու են նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգա. «Իսկ ինչքան երկար ապրի՝ ինչքան երկար կապրի, այնքան լավ»: Պատգամավորները ծիծաղեցին: Թանդիլյանը արձագանքեց. «Կարող է ձեզ համար դա զավեշտալի է հնչում, բայց իրողությունն այն է, որ այն տնտեսական աճը, որ դուք հնչեցնում եք, որեւէ շոշափելի ազդեցություն չի ունենում քաղաքացու կյանքում»: Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ուզո՞ւմ եք իրականում իմ կարծիքը լսել՝ 7,5 տոկոս տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծենք՝ ոչ, 100 տոկոս աճը բավարա՞ր է՝ ոչ, մեկ տարվա մեջ հնարավո՞ր է բոլոր խնդիրները լուծել որեւէ երկրում՝ ոչ: Հիմա դուք եկեք մեզ գնահատեք՝ մենք այսօրվա ստարտային պայմանների մեջ լա՞վ ենք արել, թե՞ ոչ: Յուրաքանչուր հայ ուզում է, որ իր կյանքն այդ տարվա մեջ բարելավի, ինքը ճիշտ է անում, եւ յուրաքանչյուրի հերթը կարող է այդ տարի չհասնի: Ամբողջ խնդիրը նրանում է՝ ինչքա՞ն տնտեսական աճ լիներ, որ բոլորն իրենց վրա զգային, գոյություն չունի այդպիսի բան, այդ պրոցեսն անընդհատ է»: Ընդհանրապես Կարապետյանը բավական նյարդային էր եւ անտրամադիր, օրինակ , երբ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն առողջապահության նախարարից հետաքրքրվեց ինչպես է ստացվում, որ ամենաանմխիթար նախարարության ղեկավարը ամենաժպտադեմն է, Կարապետյանը տեղից պոռթկաց.<<Դա կոռեկտ հարց ա՞, որ տալիս եք>>: Անի Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am