«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի օգնական, 26-ամյա Հայկ Զոհրաբյանը նախորդ տարի երկու անգամ նվիրատվություն է ստացել: Խոսքը մեծ գումարի մասին չէ, այդ երկու նվիրատվությունները միասին կազմել են 3 միլիոն դրամ, ինչի մասին տեղեկանում ենք Զոհրաբյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Նշված նվիրատվությունները ներառվել են նրա եկամուտների մեջ և աշխատավարձից ստացված 6 միլիոն 103 հազար դրամին գումարվելով՝ պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 103 հազար դրամ: Բացի այս ամենը, ավելացել են Զոհրաբյանի դրամական միջոցները: Եթե նախորդ տարվա սկզբին պաշտոնյան ունեցել է միայն 10 հազար 500 դրամ, ապա տարեվերջին՝ 4 միլիոն 850 հազար դրամ:
Նշենք, որ Զոհրաբյանն այս պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա փետրվարի վերջին, և նա բացի այդ 10 հազար 500 դրամից, որ ստացվել էր իր նախկին աշխատավայրից, այլ եկամուտներ կամ դրամական միջոցներ չուներ: Հավելենք նաև, որ Զոհրաբյանը մինչ այդ՝ 2016-2017 թթ. զբաղեցնում էր «Տրանս Գլոբալ» ՍՊԸ–ի հիմնադիր-տնօրենի պաշտոնը»:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը