«Իրավունք» թերթը գրում է. «Թվում էր, թե ՀՀԿ-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրմամբ ներքաղաքական ինտրիգը կավարտվի, սակայն պարզվում է, որ խորհրդարանական ուժերի «փորացավը» ամենեւին էլ այս հարցը չէր:
Այս շաբաթ հանրությունն ականատես եղավ, թե ինչպես են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով քարկոծում Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին, ինչն ամենեւին պատահական չէր:
«Իրավուքնի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքը, լինելով ընդդիմություն, հակված է ինչ-որ կերպ ամրապնդել իր դիրքերը կառավարությունում: Եվ այս դեպքում՝ նրանք աչք են դրել իրենց հարազատ նախարարության վրա:
Նույնկերպ քաղաքական մեծամասնության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ում է անհանգիստ վիճակ: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ նրանք պատրաստ են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին «զոհել», միայն թե իրենց վերադարձվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը