««Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները լուրջ քննարկման են նախապատրաստվում: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում տեղի է ունենալու խմբակցության նիստ, որտեղ քննարկվելու է վարչապետի հարցը: Այս մասին «ՀԺ»-ին տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Ծառուկյան դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Քննարկման թեման լինելու է այն, թե ինչպե՞ս են քվեարկելու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին: Մինչ այս ԲՀԿ-ական առանձին պատգամավորներ համարձակվել են հայտարարելու, որ իրենք ընդդիմություն են և եթե կողմ քվեարկեն Սարգսյանին, ապա դա ընդդիմության կեցվածք չի լինի:
Խմբակցության պատգամավորներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ մինչև Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը կարող են իրենց թույլ տալ չափավոր կարծիքներ հայտնել: Հարցին՝ ցանկություն կա՞ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, պատգամավորը նշել է, որ խմբակցությունում առանձին անձինք կան, որ երկու ձեռքով կողմ են: Ըստ մեր աղբյուրի, իշխանատենչների կողքին նաև ընդդիմադիրներ կան, որոնց սրտով չէ այդ գործարքի մեջ մտնելը», - գրում է թերթը:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը