Շվեյցարիայում չի դադարում թուրքերի աղմուկը Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման շուրջ

Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 13-ին բացվելիք հուշարձանի շուրջ թուրքական կողմի բարձրացրած աղմուկը չի դադարում: Ավելի վաղ նախաձեռնած դատավարություններից հետո այժմ էլ Շվեյցարիայում թուրքական ներկայացուցչությունները բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ հուշարձանի տեղադրմանը Ժնևի Թրեմբլե պուրակում, փոխանցում է Ermenihaber-ը: Ակցիային ներկա են գտնվել թուրքական ազգայնական «Հայրենիք» (Vatan) կուսակցության փոխնախագահ Ալի Մերջանը, նույն կուսակցության Եվրոպայի ներկայացուցիչ Բեյհան Յըլդըրըմը, «Աթաթուրքի գաղափարների միություն» Բեռնի և Ցյուրիխի տարածքային կազմակերպությունների ղեկավար Էթհեմ Քայալըն և ուրիշներ: Թուրք ազգայնականները մամուլի համար հայտարարություն են արել՝ տեղեկացնելով, որ իրենք հուշարձանի տեղադրման հարցով հանդիպել են Ժնևից ընտրված պատգամավոր, շվեյցարացի հայտնի թուրքամետ գործիչ Իվ Նիդեգերի հետ: Նշվում է, որ հանդիպմանը թուրք գործիչները Նիդեգերի հետ քննարկել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը նմանատիպ դեպքերի համար որպես նախադեպ կիրառելու հարցը: Ալի Մերջանն ու Բեյհան Յըլդըրըմը հայտարարել են նաև, որ պատրաստվում են բոլոր այն քաղաքների դեմ դատական հայցեր ներկայացնել, որոնք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ տեղադրելու թույլտվություններ են տրամադրել: Դողու Փերինչեքի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության ղեկավարները տեղեկացրել են նաև, որ կուսակցությունը նախաձեռնություն է սկսում, որի նպատակն է՝ Ա. «Աշխատանքներ տանել տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները չեղյալ հայտարարելու ուղղությամբ Բ.Աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու վերաբերյալ որոշ երկրներում ընդունված օրենքները չեղարկելու կամ դրանք միայն Հոլոքոստի ժխտման դեպքում կիրառելու ուղղությամբ Գ. Աշխատանքներ տանել ուսումնական ձեռնարկներից Հայոց ցեղասպանության մասին ծրագրերը հանելու ուղղությամբ Դ. Աշխատանքներ տանել որևէ տեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել թույլ չտալու ուղղությամբ»: Այս ծրագիրն իրականացնելու համար ազգայնական կուսակցության ներկայացուցիչները Եվրոպայում բնակվող բոլոր թուրքերին ու թուրքական կազմակերպություններին միավորվելու կոչ են արել:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանին կզրկի՞ անձեռնխելիությունից (video) Մկրտի՛չ Սրբազան, Դուք վատ մարդ չեք, կներե՛ք, եթե ինչ-որ բան պատշաճ չեմ ասել ձեր անձի հանդեպ (video) Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է «Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am