Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի (մականունը՝ Սերժուլիկ) շուրջ երեք տարի ձգձգվող գործն այսօր հերթական անգամ հետաձգվել է:
Սերժ Վարդանյանի պաշտպանը դիմում էր գրել՝ խնդրելով հետաձգել դատական նիստը: Հերթական անգամ նիստի հետաձգումը զայրացել է ազգությամբ հայ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Շանթ Մագարյանին:
Հիշեցնենք, խոսքը 2014 թվականին տեղի ունեցած դեպքի մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու վերջինիս ընկեր Ռոբերտ Հայրապետյանը մեքենայով են եղել, եւ երթեւեկության կանոնների խախտման առթիվ վիճաբանություն է առաջացել մեկ այլ մեքենայում գտնվող Շանթ Մագարյանի հետ, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, Մագարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել։
Իրանահայ Մագարյանը «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանի հետ զրույցում պատմել է, թե գործով նախաքննության ու դատավարության ընթացքում ինչպես են իրենց պահել ու պահում իրավապահները, ինչպես նաեւ Ճըվճվ Արոյի որդի Սերժուլիկի սանձարձակ վարքի մասին դատավարության ընթացքում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝«Հայկականժամանակ» -իայսօրվա համարում:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը