Սերժ Սարգսյանի վերջին նախազգուշացումն Ալիևին

Նախագահի պաշտոնում պաշտոնավարման վերջին օրերին Իտալիա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել տեղական «Լա Ստամպա» պարբերականին ու ներկայացրել Արցախյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտող խնդիրները։ Հակամարտության կարգավորման համար միջնորդների օգնությամբ անցկացվող բանակցությունների ակտիվացումը կարող է լինել Արցախի ճանաչման սկիզբը, սակայն բուն ճանաչման համար պետք են նաև այլ նախադրյալներ։ Այս առիթով Սերժ Սարգսյանն ասել է. «Ճանաչումը ենթադրում է անվտանգություն, երբ այն հաստատվի, մենք առաջինը կճանաչենք Արցախի անկախությունը: Անկախությունը ճանաչել հիմա՝ կնշանակեր բանակցությունների ընդհատում: Կարևորը Բաքվի կողմից ճանաչումն է»։ Հայաստանի պաշտոնաթող նախագահի խոսքերով, սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը հակված չէ հակամարտության կարգավորմանը, և Իլհամ Ալիևը շարունակում է իր նախորդների պես ռազմատենչ հայտարարություններ անել։ «Առաջին անգամը չէ, որ Ալիևը ագրեսիվ ելույթներ է ունենում, և նա Ադրբեջանի առաջին նախագահը չէ, ով այդպիսի ելույթներ է ունենում: Նախորդ նախագահները նույնպես հայտարարում էին. «Մեկ շաբաթից գնալու ենք Ստեփանակերտ՝ թեյ խմելու»։ Բարեբախտաբար, այդպես չեղավ»,- նշել է Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջև անհաղթահարելի նշաձող դնի, որովհետև այդպես ինքն իրեն է վնասում: «Երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պատմական տարածքը Ադրբեջանի տարածքն է, նա պետք է հիշի, որ Ադրբեջանը քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է ընդամենը հարյուր տարի առաջ, իսկ մենք գալիք աշնանը կտոնենք մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը»։ Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյան կողմից՝ Իտալիային՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի, հորդորին՝ այցելել Լեռնային Ղարաբաղ, Սերժ Սարգսյանն ասել է. «Լեռնային Ղարաբաղը կենսական հարց է: Պետք է ընդգծեմ, որ և՛ Նախագահ Մատարելան, և՛ Սենատի նախագահ Կազելատին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Առկա է նաև Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որում տեղ են գտել Արցախի վերաբերյալ նույն ձևակերպումները, որոնք օգտագործվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից` հակամարտության լուծման երեք հիմնական սկզբունքները հարգելու վերաբերյալ. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն: Վավերացումից հետո այս համաձայնագիրը ԵՄ անդամ բոլոր երկրների համար օրենք կդառնա: Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են: Եվրամիությունը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, այդ դեպքում Մինսկի խումբն արդյունավետ կլինի: Այս իմաստով խնդրել եմ Նախագահ Մատարելային շտապեցնել Բրյուսելին»: Այսպիսով, Սերժ Սարգսյանը հանդես է եկել խիստ կարևոր ուղերձներով: Նա, նախ՝ հասկացնել է տվել Ալիևին, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պարզապես ժամանակի հարց է: Ու այստեղ նա շեշտել է, որ վաղ թե ուշ, դա պետք է անի Ադրբեջանը՝ հավասարը հավասարի հետ նստի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Հետաքրքրական են Սերժ Սարգսյանի ուղերձները միջազգային հանրությանը: Այն է, որ Բրյուսելը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, և միայն այդ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է արդյունավետ աշխատել: Ասել կուզի, Սերժ Սարգսյանը՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Բրյուսելից այլ ակնկալիքներ ունի Ղարաբաղյան հարցում: Համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայանպաստ ձևակերպումները ԵՄ անդամ պետությունների կողմից նշանակելու են կոնկրետ դիրքորոշում՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հայտնի սկզբունքների պահպանման հարցում, իսկ օրինախախտ Ալիևը, պետք է ենթարկվի ԵՄ անդամ պետությունների ընդունած-համաձայնեցրած սկզբունքներին: Այս առումով, կարելի է միանշանակ փաստել, որ Սերժ Սարգսյանն, ըստ էության,  նախազգուշացրել է Ալիևին, որ արկածախնդրության դեպքում՝ Հայաստանն ուղղակի կճանաչի Արցախը, հետևաբար միակ բանը, որ մնում է անել Ալիևին՝ վաղ թե ուշ, Արցախը ճանաչելն ու Արցախի իշխանությունների հետ բանակցելն է՝ բանակցությունների սեղանին նստելը: Թամար Բագրատունի

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am