«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ ներկայացուցիչներն առերեւույթ պնդում են, որ անհանգստություն չունեն ապրիլի 17-ի հետ կապված, որ շատ հանգիստ մտնելու են ԱԺ, քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, այնուհանդերձ, նախորդ օրվա հրավառությունը նրանց խիստ անհանգստացրել է, ինչը չեն թաքցնում. «Բա որ հանկարծ նախագահի ելույթի ժամանակ մեկը վեր կենա, նման մի բան անի, Նիկոլից ամեն ինչ սպասելի ա»: Իսկ նախորդ օրվանից ԱԺ-ում ուժեղացված պահպանություն է իրականացվում, չնայած ավտոմատով զինվորը մեզ ասաց` առանձնահատուկ բան չկա, միշտ է այդպես եղել:
ՀՀԿ-ականների մյուս անհանգստությունն էլ իրենց տները շրջափակելու սպառնալիքների մասով է։ «Էդ արդեն անթույլատրելի է, ի՞նչ գործ ունեն մեր տների հետ, ինչո՞ւ են մտնում մեր անձնական կյանք»,- դժգոհում էին «անանձնական» ՀՀԿ-ականները: ՀՀԿ-ականներին տեղեկացրինք, որ ընդդիմությունը պատրաստվում է «խաղաղ ձեւով» կտրել փշալարերը, որոնք կդրվեն իրենց առջեւ` ԱԺ չմտնելու համար: «Էդ արդեն վերջն ա. չե՛ն կարա»,- բացականչեցին նրանք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը