Կաբաևան և հայ պաշտոնյան միասին կղեկավարեն
Հայազգի մեդիամագնատ Աշոտ Գաբրելյանովի «Իզվեստիյա» թերթի ղեկավարումը կստանձնի ռուսաստանցի պատգամավոր, մարզուհի Ալինա Կաբաևան, որին կապ է վերագրվում Ռուսաստանի նախագահի հետ: «Գազետա»-ն հայտնում է մանրամասներ: Ըստ այդմ՝ Կաբաևան Ռուսաստանի «Ազգային մեդիախմբի» տնօրենների խորհրդի նախագահ է: Այդ հոլդինգը վերջին հինգ տարիներին պայմանագիր է ունեցել Արամ Գաբրելյանովի News Media հոլդինգի հետ, որն էլ թողարկել է «Իզվեստիյա»-ն: Այժմ, սակայն, Կաբաևայի ընկերությունն իր պայմանագիրը Գաբրելյանովի ընկերության հետ չի երկարաձգելու: Այդ կերպ «Իզվեստիյա»-ի ղեկավարումը կրկին անցնելու է Կաբաևայի հիմնարկին: Հետաքրքրական է, որ Կաբաևայի ընկերության կողմից «Իզվեստիյա»-ի նոր ղեկավարը լինելու է Արսենի Օգանեսյանը, որը Կալուգայի նախկին փոխնահանգապետն է:
