Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Քոչար Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 21:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 61-ամյա Սմբատ Հ.-ի վարած Mercedes ML 320 մակնիշի 46 ON 444 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 51-ամյա Գարեգին Ս.-ի վարած Opel մանիշի 35 MG 040 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գարեգին Ս.-ն ու նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 22-ամյա Լևոն Ս.-ն, 52-ամյա Կարինե Ս.-ն, 45-ամյա Արմենուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմնազատել տարածքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Հունիսի 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանին կզրկի՞ անձեռնխելիությունից (video) Մկրտի՛չ Սրբազան, Դուք վատ մարդ չեք, կներե՛ք, եթե ինչ-որ բան պատշաճ չեմ ասել ձեր անձի հանդեպ (video) Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է «Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am