Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը դժվարացավ միանշանական գնահատական տալ Սերժ Սարգսյանի կառավարման անցած տասը տարիներին վարած մշակութային քաղաքականությանը. «Վերջին տասնամյակում մշակութային տարբեր քաղաքականություն է վարվել, ելնելով նրանից, որ եղել են տարբեր վարչապետեր: Բայց մի բան հստակ է՝ որևէ նախագահ, կամ էլ վարչապետ, չեն կարող տաղանդավոր մարդ ծնել»:
Բաբայանի խոսքով՝ տաղանդը ի վերուստ տրված մշտական շնորհք չէ, և այն կարող է պետքական լինել՝ մեկին մեկ տարի, մյուսին՝ տասը տարի:
Ռեժիսորը խոսեց վերջին երկու տարվա ընթացքում մշակութային ոլորտում կատարվող վտանգավոր երևույթից. «Մշակույթը սկսել են ընկալել զուտ որպես ժամանց և դրա օրենքներով է ղեկավարվում այն: Օրինակ, անպայման չի, որ գրական գործը հենց այսօր գտնի իր ընթերցողին, դրա համար ժամանակ է պետք»:
Ռուբեն Բաբայանը համոզված է, որ հասարակական դաշտի անհանդուժողոկանությունը կարելի է վերացնել մշակույթի միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը