Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյաննն անդրադարձավ Freedom House կազմակերպության զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը կանգնած է ավոտրիտար դառնալու վտանգի առաջ և նշեց, որ առաջին անգամ է լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, որպես կանոն, որդեգրել է:«Առաջին անգամ եմ լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, որպես կանոն, որդեգրել է: Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրի այդ զեկույցը, ապա կարծում եմ՝ զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի, իսկ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում, այսինքն՝ ձախ մի՛ գնա, աջ մի՛ գնա»,- ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը մեկ օրինակ էլ բերեց. «Խոսվում է «Սասնա ծռերի» մասին: Տեսեք, մի տեղ հիշատակվո՞ւմ է արդյոք, որ «Սասնա ծռերն» իրականացրել են զինված հարձակում: Գոնե մի տեղ ինձ չհաջողվեց գտնել։ Առաջին զեկույցն է Freedom House-ի, որն արմատական շեղվել է դասական մեթոդաբանությունից»։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը