Ազատության ջահից խեդվում էին, նյարդայնանում, խուճապի մատնվում, սրտնեղում, ոգեւորվում

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Երեկ խորհրդարանում երկրորդ անգամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները ԱԺ ամբիոնից իրազեկեցին ապրիլի 13-ից Ազատության հրապարակում սպասվող շուրջօրյա հանրահավաքների մասին: Պատգամավոր Արարատ Միրզոյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ հայտարարեց կայանալիք հանրահավաքի մասին, այնուհետ հանեց ֆայերը, վառեց այն եւ նշեց, որ սա «Ազատության ջահ»-ն է: Նրան միացավ նաեւ պատգամավոր Լենա Նազարյանը: ՔՊ-ի պատգամավորների այս քայլից հետո ԱԺ լիագումար նիստերի դահլիճն ամբողջությամբ ողողվեց գունավոր ծխով: ՀՀԿ-ական պատգամավորներից Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ շոուն չի ստացվել, իսկ ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Մասնագիտությամբ մանկաբույժ, խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն էլ մեկ այլ մտահոգություն հայտնեց՝ հանկարծ աշխատակիցների առողջությանը վտանգ չսպառնա կամ հրդեհ չբռնկվի: «Պատկերացնում ենք, եթե այստեղ հրդեհ լինի, 700 հոգու կյանքը կվտանգվեր: Ես սա ընդունելի չեմ համարում»,- ասաց Բաբլոյանը: Մեր զրույցում Արարատ Միրզոյանը մեկ անգամ եւս նշեց, որ այդ նյութը անվտանգ, անվնաս է: Օգտագործվում է մարզադաշտերում եւ վաճառվում է ամբողջ աշխարհում: Մեր հարցին՝ ԱԺ նիստերի դահլիճում կարելի՞ է կիրառել, Միրզոյանը պատասխանեց. «Ազգային ժողովի դահլիճը բավականին ընդարձակ տարածք է եւ չի վնասի մարդկանց»: ՔՊ-ի պատգամավորների այս ակցիան խիստ ջղաձգել էր ՀՀԿ-ական պատգմավորներին: Նրանք մասնավոր զրույցներում նշում էին՝ հատկապես նյարդայնացած են այն հանգամանքից, որ նախապես տեղյակ չեն եղել, թե իրենց ինչ «անակնկալ» է սպասվում: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ականները Միրզոյանին տեսնելով ամբիոնի մոտ արդեն հասկացել են, որ Լենա Նազարյանի նախորդ ելույթի տրամաբանական շարունակությունն է լինելու: Սակայն, երեկ օրվա վերջին ՀՀԿ-ականներից մեկը կրկին մասնավոր զրույցում նշեց, որ չէին էլ կարող պատկերացնել, որ նման բան կարող է լինել: Մեր հարցին՝ արդյո՞ք ապրիլի 13-ից մինչեւ 17-ը տեղի ունենալիք քայլերից էլ ՀՀԿ-ն անակնկալի կգա, մեր զրուցակիցը նշեց, որ պատրաստված են, բայց ավելորդ զգուշությունը ոչ ոքի չի խանգարի: ՀՀԿ-ն միակ խմբակցությունը չէ, որ երեկ ՔՊ-ի երկու պատգամավորների նախաձեռնությունից անակնկալի եկավ: Բանից անտեղյակ էին նաեւ ԵԼՔ-ի Լուսավոր Հայաստանի թեւի ներկայացուցիչները: Նրանցից Գեւորգ Գորգիսյանն ավելի շատ նյարդայնացավ, քան ԱԺ փոխխոսնակը: Նա պահանջեց անգամ լրացուցիչ ընդմիջում հայտարարել, իսկ վերջում այլ ելք չունենալով թաշկինակով սկսեց պաշտպանվել ծուխը շնչելուց: Գորգիսյանն այնքան էր նյարդայնացել, որ դահլիճից դուրս գալուց խփել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի բարձրախոսին, երբ թղթակիցը խնդրել էր մեկնաբանել իր դաշինքի պատգամավորների նախաձեռնությունը: Լուսավոր Հայաստանի պատգամավորները նախապես տեղյակ չեն եղել ՔՊ-ի ակցիայի մասին: Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս քայլը գործընկերային չէ եւ պետք է իրենք անակնկալի չգային: «Իրականում այս ակցիայի մասին մենք տեղեկություն չենք ունեցել, եւ ես գտնում եմ՝ դա գործընկերային չէ՝ գալ այստեղ եւ առանց մեզ հետ քննարկելու նմանատիպ ակցիա անել: Ես, իհարկե, շատ ավելի կողջունեի, եթե այդ քայլը քննարկված լիներ: Այնուամենայնիվ, քանի որ դահլիճում հեգնական արտահայտություններ էին հնչում, ես կոչ արեցի գործընկերներին՝ չհեգնել իրավիճակը և ըմբռնումով մոտենալ»,- ասաց Թանդիլյանը: Նկատենք նաեւ, որ Մանե Թանդիլյանն ավելի վաղ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պետք չէ ՔՊ-ի այս գործողությանը հեգնանքով արձագանքել: «Սա դրդված քայլ էր առ այն, որպեսզի կարողանանք հասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը, եւ սա կոչ է՝ ուղղված քաղաքացուն»,- ասաց նա եւ շարունակեց, որ նման կերպ իր գործընկերները փորձել են ուշադրություն գրավել եւ խնդրեց դրան վերաբերվել որպես ըմբոստության քայլ ու չհեգնել: Միաժամանակ նա համաձայնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, որ միգուցե այս նյութը կարող է վնասել առողջությանը: Անկախ հնչած կարծիքներից, Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանն Աժ-ում ակցիա անելուց հետո կրկին միացան քայլարշավին, իսկ քաղաքական դաշտը երեկ այդպես էլ չհանդարտվեց: Օրվա եւ ժամի բավականին տարօրինակ փոփոխություններով իշխող ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրեց, որտեղ քննարկվեց վարչապետի թեկնածության հարցը, թեեւ առանձնապես նոր ասելիք չկար: Այստեղ միայն ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ն նախորդ օրվա փոխարեն այսօր պետք է նիստ հրավիրեր, իսկ երեկ հրավիրված նիստը երկու ժամ առաջ գցեցին: ՀՀԿ-ի այս շտապողականությունն ուղիղ կապ ունի ընդդիմադիրների գործողությունների հետ: Երեկ ԳՄ-ի նիստի մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ Մելիք Ադամյան փողոցը ոստիկանական խիստ հսկողության տակ վերցվեց: «Օպերացիան» գլխավորում էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հրաժարվեց ՀԺ-ին պարզապանումներ ներկայացնել, թե ինչու են ոստիկանական ուժեր կենտրոնացնում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի տարածքում:   Նյութն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am