ՆԱՏՕ-ն սատարում է
ՆԱՏՕ-ն ամբողջությամբ սատարում է Սիրիայում հաստատված հրադադարը, որը պահպանում է հանդիսանում է ճգնաժամը հաղթահարելու լավագույն ճանապարհը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Սիրիայում հաստատված հրադադարը, որը հիմնականում պահպանվում է, ճգնաժամը հաղթահարելու լավագույն ճանապարհն է: ՆԱՏՕ-ն ամբողջությամբ սատարում է հրադադարի հաստատմանը և այն ջանքերին, որոնք արվում են քաղաքական բանակցությունների անցկացման համար»,- ասել է նա: