Կարեն Կարապետյանը պարտադրանքի տակ է հայտարարե՞լ Սարգսյանի թեկնածության մասին

Ազգային ժողովի հայտարարությունների ժամը Սերժ Սարգսյանի մեծարման երեկո եւ Կարեն Կարապետյանի դատվճռի նիստ էր հիշեցնում: Չնայած Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը լրանալու օրը Կարեն Կարապետյանը ինքնահարցազրույցով հանդես եկավ՝ առաջադրելով առաջին դեմքի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն քաղաքական շրջանակներում տեսանելի է անհանգիստ մթնոլորտ առ Կարեն Կարապետյան: Եթե ՀՀԿ-ական պատգամավորները իրենց հայտարարությունները խարսխել էին Սերժ Սարգսյանի կատարած անգնահատելի գործի եւ նրա կերպարի վրա, ապա իշխանության հովանու ներքո գործող ընդդիմադիրները  կրկին շարունակում էին թիրախում պահել Կարեն Կարապետյանին ասես թե Կարապետյանն է ապագայում դառնալու երկրի թիվ մեկ պատասխանատուն: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  հուզախառիվ ձայնով ներկայացրեց, թե ինչպիսի պայմաններում ու ինչ արդյունքներով է Հայաստանը դարձել խորհրդարանական կառավարման համակարգով երկիր:Նրա ելույթից բացահայտեցինք, որ այս տարիների ընթացքում Հայաստանում զարգացել է ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։2017-ի խորհրդարանական ընտրությունների մասին  ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ «միասնական ջանքերով» հաջողվել է կազմակերպել Հայաստանի նորագույն պատմության մեջ լավագույն ընտրությունները։«Դրա արդյունքները որևէ առանցքային դերակատարի մոտ հարցականներ չառաջացրին, իսկ առանց բացառության բոլոր միջազգային դիտորդները հայտարարեցին, որ դրանք եղել են թափանցիկ», - ազարտի մեջ էր հայտնվել Շարմազանովը եւ հանդարտվեց այն ժամանակ, երբ ասաց, թե ում շնորհիվ է այդ ամենը կյանքի կոչվել:«Անշուշտ,  այդ ձեռքբերումները չէին կարող լինել առանց պետության առաջնորդի՝ հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի», - ասաց նա: Նրա սկսած պաթոսը շարունակեց Կարեն Ավագյանը: Նա էլ որոշել էր ամբիոնի մոտից հետհայացք ձգել անցումնային այս փուլին.<<Սերժ Սարգսյանը մեր իրականություն ներմուծեց նոր քաղաքական մշակույթ, որի հիմքում հարգանքն է մարդու նկատմամբ։ Քաղաքացին, անհատը, մեր հասարակության, իշխանության ընկալումներում ամրագրվեցին որպես կարևորագույն արժեքներ, որոնց արժանապատվությունը, իրավունքները անձեռնմխելի են։ Հանրապետության երրորդ նախագահը շատ բան արեց ազատությունների նոր նշաձող սահմանելու համար։ Նորանկախ Հայաստանում խոսքի, մամուլի, կամարտահայտման ազատությունները մեծագույն ձեռքբերումներ են։ Այս ազատություններն այլևս անշրջելի են և հիմք՝ հետագա նոր զարգացումների համար>>։ Ռուզաննա Մուրադյանն էլ փորձեց արդարացնել ՀՀԿ առաջնորդի դրժումը: Ցիտեց Գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախին. «Նա ասել է, որ երկրի ղեկավարումը նույն անձի կողմից մի քանի ժամկետ շարունակ՝ անցանկալի երևույթ է: Դա ԵՄ-ն ընդհանուր առմամբ չի ընդունում: Բայց կան երկրներ, որոնց դեպքում նույն անձի կառավարումն անհրաժեշտություն է, ինչը պայմանավորված է հասարակական տրամադրություններով, տվյալ երկրի համակարգի բնույթով, արտաքին քաղաքականությամբ և խնդիրներով: Հասկանալով, որ Սերժ Սարգսյանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, կանխատեսելի և վստահելի գործընկեր է, ինչը չափազանց կարևոր է Եվրամիության և Ռուսաստանի համար, քանի որ տարածաշրջանում կա ծխացող Ղարաբաղյան հակամարտություն, գերտերություններն առանձնապես դեմ չեն նրա ծրագրերին»: Տարօրինակ է, որ այս իրավիճակում ծառուկյանականները շարունակեցին պայքարը Կարեն Կարապետյանի դեմ : Լուիզա Սարգսյանը քննադատեց ոչ միայն Կարապետյանի, այլ Տիգրան Սարգսյանի կառավարությունների գործունեությունը, Միքայել Մելքումյանը սպառնաց, որ եթե չգործի պառլամենտական համակարգի մեխանիզմները , պայքարն ընդդիմություն-կառավարություն հարթությունից կտեղափոխվի ընդդիմություն-քաղաքական մեծամասնություն տիրույթ: Ուշագրավ է, որ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի թիրախում եւս Կարեն Կարապետյանն էր: <<Կառավարությունը երեկ հրաժարական տվեց, որը մյուս կառավարություններից տարբերվեց իր գործելաոճով՝ չունենալով որեւէ ձեռքբերում, իր գործունեության առաջին օրերին հերթական անգամ հնչեցրած կենացային խոստումները մնացին սոսկ խոսքեր>>,- իր ելույթն այսպես սկսեց նա, ապա շարունակեց քննադատել բոլոր այն ցուցանիշները, որոնք ներկայացրել է կառավարությունը: Իսկ Էդմոն Մարուքյանն ընդհանրապես իրեն կտրել էր հայաստանյան անցուդարձից, նրան մտահոգում էր, որ Ռուսաստանում  ոստիկանները կրկին նեղն են գցում հայ վարորդներին: Նրա խոսքով՝  ՀՀ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին թույլ չի տրվում մեքենա վարել: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքը մոտ մեկուկես տարի առաջ դիմել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև այդ հարցը  բարձրացրել էր հայ-ռուսական հանձնաժողովի նիստի ժամանակ, որից հետո մոտեցումներ էին ներկայացվել, որ ԵԱՏՄ համաձայնագիրը բարձր է ՌԴ դումայի ընդունած օրենքներից և ՌԴ տարածքում պետք է ճանաչվեն  ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքները։ «Կարծես, խնդիրը լուծվեց, բայց մի քանի օր է՝ բողոքներ ենք ստացել ՌԴ տարածքում մեր քաղաքացիներից, ովքեր  ՀՀ վարորդական վկայական ունեն։ Նրանք պնդում են, որ  ոստիկանները իրենց նեղն են գցում ու պահանջում, որ վարորդական իրավուքն ունենալու համար քննություն հանձնեն՝ ասելով, որ իրենց վարորդական իրավունքով չեն կարող որևէ ծառայություն իրականացնել»,- նշեց Մարուքյանը։ Ընդհանուր առմամբ ստեղծվեց տպավորություն, որ ՀՀԿ-ում այնքան էլ չեն հավատում Կարեն Կարապետյանի թվացյալ հանգստությանը եւ բոլոր ուղղություններով նրան պահում են վերահսկողության տակ: Ավելի ճիշտ Կարապետյանը Սարգսյանի առաջադրման հայտարարությունն արել է պարտադրանի տակ՝ հաշվի առնելով, որ ամիսներ առաջ ինքը հավաստիացնում էր, որ ապրիլից հետո պատրաստ է լինել վարչապետ: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am