Ռուբլին արժեզրկվում է. ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի վրա

Ամերիկյան նոր պատժամիջոցների արդյունքում ռուսական ռուբլին արժեզրկվեց դոլարի նկատմամբ: ՌԴ Կենտրոնական բանկը մինչդեռ արձանագրեց, որ երկրի ֆինանսական համակարգին ոչինչ չի սպառնում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Կենտրոնական բանկն ունի մի շարք գործիքներ, որոնցով կարող է հակազդել անկայունությանը տարբեր իրավիճակներում: Սակայն կարծում ենք, որ այս պահին չկան որևէ ռիսկեր և չկա անհրաժեշտություն համակարգային միջոցների կիրառման»,- ասում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան: Ռուսաստանցի ֆինանսական փորձագետները ևս կարծում են, որ չկա պատճառ խուճապի համար, սակայն իրավիճակը կարող է փոխվել: «Իրավիճակը կարող է կայունանալ, երբ վերջնականապես պարզ դառնան ԱՄՆ-ի իշխանությունների գործողությունները պատժամիջոցների հարցում: Հուսանք դրանք չեն ուժեղանա, սակայն մոտ օրերս իրավիճակը կմնա անկայուն»,- նշում է տնտեսական վերլուծաբան Օլեգ Կուզմինը: Այս պահի դրությամբ պատժամիջոցներն ազդել են միայն ամերիկյան շուկայի հետ առնչվող ընկերությունների վրա, սակայն իրավիճակը կարող է փոխվել: «Մտահոգիչն այն է, որ ռուսական բիզնեսը դառնում է վանիչ արևմտյան գործընկերների համար, և հավանական է, որ նման բացասական համբավ ունեցող ընկերությունների ցանկը գնալով ավելի կաճի»,- նշում է Սերգեյ Խասանովը Open Broker ընկերությունից: Փորձագետի կարծիքով նման զարգացումները կունենան նաև կարճաժամկետ ազդեցություն: Նա նաև պնդում է, որ արտարժույթի արժեզրկումը կապված է նախկինում եղած տնտեսական զարգացումների հետ և ամերիկյան պատժամիջոցներն առաջնային խնդիրը չեն: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք ընդգրկել են ռուսաստանցի 24 գործիչների: Նրանցից 7-ը սերտորեն կապված են նախագահ Պուտինի հետ:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am