Մոսկվայի գեղեցիկ «դաբրոն»

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է մի տեսագրություն, որում արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցերին, խոսել է վերջին տասը տարիներին հայ-ռուսական հարաբերություններից, ղարաբաղյան խնդրից և Եվրամիության և Եվրասիական միության հետ Հայաստանի համագործակցությունից: Լավրովը, պատասխանելով, հայ լրագրողի հարցին, թե արդյոք նա կիսում է տարածված այն կարծիքը, որ 2011թ. Կազանյան գագաթնաժողովը կարող էր բեկումնային լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար և արդյոք ակնկալում է առաջխաղացում բանակցություններին, ասել է, որ իսկապես սպասումները Կազանյան գագաթնաժողովից մեծ էին, ռուսական կողմը մյուս երկու համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ պատրաստել էր փաստաթուղթ, որը կողմերը պետք է ստորագրեին, սակայն վերջին պահին նոր մեկնաբանություններ ու հարցեր են ծագել և փաստաթուղթը չի ստորագրվել: - «Այդպես լինում է», - հավելել է Լավրովը, նկատելով, որ սա ողբերգություն չէ և աշխատանքները շարունակվում են ամեն դեպքում: ՌԴ արտգործնախարարի խոսքով, կազանյան փաստաթղթում տեղ գտած կետերը այսօր էլ ընդունելի են կողմերի համար, թեև, ըստ Լավրովի, համանախագահները նաև նոր գաղափարներ են առաջարկել վերջին տարիներին և նոր փաստաթուղթը նաև այդ գաղափարների շուրջ պետք է ձևավորվի: «Ամենակարևորն այն է, որ կողմերը հրաժարվեն անվստահությունից, որը դեռ երբեմն դրսևորվում է բանակցությունների ընթացքում, և կենտրոնանան իրատեսական գաղափարների վրա, որոնք առկա են», - ընդգծել է Լավրովը: «Ի սկզբանե կողմերը համաձայն են կարգավորման շուրջ համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախագծի հետ, մնում է, որ այդ համաձայնությունը նաև փաստաթղթում ամրագրվի», - ասել է Լավրովը, հավելելով, որ լավատես է խնդրի կարգավորման հնարավորության հարցում: Այնուհետև Լավրովն անդրադարձել է վերջին տասը տարիներին հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ ակտիվ զարգացել են և դրան նպաստել է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: Լավրովը դրական է գնահատել Եվրասիական միության անդամ Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ: Նա նկատել է, թե իբր Եվրամիությունը դեմ է, որ հետխորհրդային երկրները հարաբերությունները ակտիվ զարգացնեն և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ, և հետխորհրդային երկրներին պարբերաբար «կա՛մ -կա՛մ» ընտրության առջև է կանգնեցնում, ինչը սխալ է, և այս առումով ճիշտ համարել Հայաստանի մոտեցումը: Հայաստանում երեկ նախագահի պաշտոնի ստանձնման օրը Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում Լավրովի հարցազրույցի հրապարակումը, թերևս, նախ՝ վկայում է այն մասին, որ Մոսկվան հրապարակային աջակցություն է հայտնում Սերժ Սարգսյանի կայացրած որոշումներին: Լավրովը, ըստ էության, արտաքին քաղաքական, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցում պաշտոնական Երևանի քաղաքականության ճշգրիտ լինելն է արձանագրել: Մոսկվան ցույց է տալիս, որ գոհ է Հայաստանի՝ «և-և»-ի քաղաքականությունից և ԵՄ-Հայաստան հարաբերություններում Մոսկվային նյարդայնացնող որևէ խնդիր չկա: Բայց մյուս կողմից՝ Մոսկվայի արձագանքը նաև ազդակ է ԵՄ-ին այն մասին, որ որքան էլ հետխորհրդային երկրների հետ հարաբերությունները կարգավորեք՝ նրանք մեզնից «հետ չեն կանգնելու»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Լավրովի մեկնաբանություններին, ապա` բացասականն այն է, որ Ռուսաստանի արտգործնախարարը չի մատնանշում համաձայնությունների, պայմանավորվածությունների հասնելու հարցում հիմնական խոչընդոտին՝ Ալիևի քաղաքականությանը: Թամար Բագրատունի

դիտվել է 120 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am