Միլիարդների կորուստ. Հարված նաև Սերժ Սարգսյանի՞ն

Վաշինգտոնի հասցեական խոշոր հարվածը Օրեր առաջ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կողմից հրապարակվեց պատժամիջոցների նոր ցանկ, որում՝ ընդհանուր առմամբ ռուսաստանցի 24 բարձրաստիճան պաշտոնյաների և ազդեցիկ գործարարների անուններ են տեղ գտել, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի խոշոր ռուսաստանյան ընկերություններ: «Ռուսաստանի կառավարությունը չարամիտ գործողությունների է դիմել ողջ աշխարհով մեկ: Դրանց թվում են Ղրիմի շարունակվող օկուպացիան, Ուկրաինայի արևելքում բռնությունների հրահրումը, Սիրիայի նախագահ Ասադի վարչակազմին զենքի մատակարարումներն այն ժամանակ, երբ նա զբաղված էր իր քաղաքացիներին ռմբակոծելով: Այդ գործողությունների շարքին կարելի է դասել նաև արևմտյան ժողովրդավարությունների դիրքերի խաթարմանն ուղղված քայլերն ու չարամիտ կիբերակտիվությունը»,- նշված է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի այսօր տարածած հայտարարության մեջ: «Ամերիկյան նոր պատժամիջոցների թիրախում հայտնված անձանց և ընկերությունների ողջ ունեցվածքը, որ գտնվում է Միացյալ Նահանգների իրավասության տակ, ենթակա է կալանքի, ԱՄՆ քաղաքացիներին էլ արգելված է որևէ գործարք կնքել այդ անձանց կամ ընկերությունների հետ»,- ասվում էր ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հրահանգում: Նախևառաջ հարկ է նկատել, որ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ռուսաստանցի ամենաազդեցիկ ուժայինները` Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ռուսաստանի նախագահի թիկնազորի նախկին պետ, այժմ «Ռոսգվարդիան» ղեկավարող Վիկտոր Զոլոտովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև նախկին վարչապետ՝ Արտաքին հետախուզություն ծառայության (CBP) նախկին տնօրեն Միխայիլ Ֆրադկովը: Ցանկում տեղ գտած մյուս խմբի ներկայացուցիչները ռուսաստանցի օլիգարխներն են, որոնց ղեկավարած կառույցներն, ի դեպ, կարևոր կամ նույնիսկ գերիշխող դիրք են զբաղեցնում նաև Հայաստանի տարածքում: Ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի, VTB բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի, «Գազպրոմբանկի» վարչության նախագահ Անդրեյ Ակիմովի նկատմամբ: Ցանկում են նաև «ԲազԷլ» հոլդինգի ղեկավար, միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, այժմ Ֆրանսիայում քննության տակ գտնվող Սուլեյման Քերիմովը, «Ռենովա» ընկերության ղեկավար Վիկտոր Վեկսելբերգը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսաստանցի մի շարք պատգամավորների հանդեպ: Դրանց թվում է, ի դեպ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, որը, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ այցելել էր Երևան, այցի ընթացքում նրան ընդունել էր նաև Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է պատժամիջոցների ցանկում հայտնված կազմակերպություններին, ապա դրանցից թերևս առավել աչքի ընկնողն արտերկրում ռուսական սպառազինության վաճառքով զբաղվող Рособоронэкспорт ընկերությունն է: Այս կազմակերպությունն էլ զբաղվում է օրինակ տարբեր երկրների սպառազինության վաճառքի հարցերով: Այս ցանկում հայտնված անձանց մուտքը ԱՄՆ արգելված է, սառեցվել են նաև ԱՄՆ-ում նրանց ունեցած բոլոր հաշիվները: Ամերիկյան ընկերություններին արգելվում է որևէ գործ ունենալ պատժամիջոցների տակ հայտնված մարդկանց և ընկերությունների հետ։ Ռուսները միլիարդավոր դոլարներ են կորցնում Վաշինգտոնի որոշումը ընդամենը 3 օր անց ունեցավ ծանր հետևանքներ. Երեկվանից մեծ գումարներ են կորցրել ոչ միայն ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվածները, այլև շատ ուրիշներ: Մոսկվայի բորսայի ցուցիչն երեկ շուրջ 9 տոկոսի անկում է արձանագրել, իսկ РТС-ի ցուցիչը նվազել է 10 տոկոսով: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրմելը հետևում է իրավիճակին: Պեսկովը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ վնասները նվազագույնի հասցնելու համար: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, հայտարարել է, թե ՌԴ-ն իրեն պատասխան քայլերի իրավունք է վերապահում: Կառավարությունը միջոցներ կձեռնարկի՝ պատժամիջոցներից տուժած ընկերություններին օգնելու համար, ասել է ՌԴ վարչապետը: Ռուսաստանում նաև տեղական արժույթն է անկում ապրում՝ մեկ դոլարի արժեքն այսօր գերազանցել է 60 ռուբլին, իսկ մեկ եվրոն արժեցել է 73 ռուբլի: Նման ցածր ցուցանիշ ռուսական ռուբլին արձանագրել էր 2016 թվականին: Բորսայի անկման հետևանքով շուրջ 50 ռուսաստանցի օլիգարխներ միայն երեկ կորցրել են 11 միլիարդ դոլարից ավելի գումար: Ամենից շատ կորցրել է Օլեգ Դերիպասկան՝ մոտ 3 միլիարդ դոլար։ Ավելին՝ Դերիպասկան հայտարարել է, որ իրեն պատկանող «Ռուսալ» ընկերությունը տեխնիկական դեֆոլտի վտանգի տակ է հայտնվել։ Վլադիմիր Պոտանինին պատկանող «Նորիլսկի նիկելը» երեկ կորցրել է շուրջ 1,3 միլիարդ դոլար: Վիկտոր Վեկսելբերգի կորուստը կազմել է մոտ 900 միլիոն դոլար, իսկ Սուլեյման Կերիմովինը՝ 810 միլիոն դոլար։ Այսպես, ամերիկյան պատժամիջոցները կոնկրետ հետեւանքներ են ունենում Ռուսաստանի վրա: Բայց այստեղ կարեւոր է նաեւ հարցը, թե այդ հետեւանքներն ինչպես կանդրադառնան Ռուսաստանի գործընկերների ու դաշնակիցների վրա, մասնավորապես Հայաստանի: Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում նոր մոտեցումներ են անհրաժեշտ, որպես Հայաստանը ամերիկյան վարչակազմի կողմից չդիտարկվի բացառապես ռուսաստանյան ազդեցության երկիր: Մետաքսյա Շալունց

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am