Հայաստանը աջակցելու է ՌԴ-ին Սիրիայի հարցում. Սերժ Սարգսյան
Հայաստանը շարունակում է աջակցել Ռուսաստանին Սիրիայի հարցում: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ինչպես ես ասել եմ իմ ելույթներում, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք սատարում ենք Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում»,- ասել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանը հավելել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը կարող է դառնալ հարցի քաղաքական կարգավորման բանալին:
