Zaman-ի արխիվը ոչնչացվել է
Թուրքական Zaman ընդդիմադիր թերթի դատարանի կողմից նշանակված հոգաբարձուները ոչնչացրել են նրա 30-ամյա էլեկտրոնային արխիվը, որը բազմաթիվ հրապարակումներ էր ներառում իշխանության բարձրագույն էշելոններում կոռուպցիայի եւ Թուրքիայի կառավարության կողմից սիրիացի ջիհադիստներին աջակցության վերաբերյալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է Zaman-ի աշխատակիցներից մեկը: Ավելի վաղ Zaman-ի գլխավոր խմբագիր Սեւգի Ակարչեշմեն հաղորդել էր կառավարության նշանակած ադմինիստրատորի կողմից թերթի կայքից իր բոլոր հոդվածները ջնջելու մասին եւ այդ քայլը համեմատել էր ամբողջատիրական պետության մասին Ջորջ Օրուելի ,1984ե վեպի մթնոլորտի հետ: ,Ստամբուլում գլխավոր գրասենյակում են հոգաբարձուները, որոնք ղեկավարում են թերթի թողարկումը: Նրանք այդ նպատակով կառավարամետ լրագրողների են ներգրավել Sabah թերթից: Հոգաբարձուների կարգադրությամբ ոչնչացվել է թերթի ամբողջ էլեկտրոնային արխիվը, սկսած 1986 թվականից, այդ թվում նաեւ իշխանության բարձրագույն օղակներում կոռուպցիայի, կառավարության կողմից ահաբեկչական կազմակերպություններին օգնության (Սիրիայում) վերաբերյալ բազմաթիվ նյութեր: Թերթում այժմ չեզոք հոդվածներ են տպագրվում, կառավարության քննադատություն չի թույլատրվում: Առայժմ հեռացվել է միայն գլխավոր խմբագիրը, բայց մենք լրագրողների զանգվածային ազատումներ ենք սպասումե, — հայտնել է գործակալության զրուցակիցը: Թուրքական Zaman-ի աշխատակիցը հայտնել է թերթի արխիվի ոչնչացման մասին
