«Խոսրովի անտառ» արգելոցում առաջին անգամ Կովկասյան ընձառյուծ են նկարահանել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով արձանագրված փաստին, նշել է. «Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և բարեբախտաբար հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել մեր կենդանական աշխարհի համար։ Եվ եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս»։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչ Հովակիմյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընձառյուծ է նկարահանվում, և կան ինչպես լուսանկարներ, այնպես էլ տեսանյութեր. «Սա հերթական անգամ ապացուցում է այն փաստը, որ արգելոցը մեր երկրի վտանգված կենդանատեսակների համար չափազանց կարևոր ապրելավայր է։ Տրամադրված նյութերն ապացույց են այն բանի, որ ընձառյուծն արդեն 4 ամսից ի վեր բնակվում է արգելոցում։ Ընձառյուծի նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ մենք պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք արգելոցի պահպանության համակարգը»։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am