Ադրբեջանը գտնվում է վտանգի տակ

Ադրբեջանական իշխանությունների հասցեին խիստ քննադատություններով հանդես գալու համար աշխատանքից հեռացված նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը, ադրբեջանական կառավարության ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի` երեք երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի գորչակալ լինելու մասին տեղեկությունների հետ կապված հայտարարել է, որ Ադրբեջանը գտնվում է վտանգի տակ, քանի որ մոտ ժամանակում ավելի սարսափելի դավաճանությունների մասին փաստեր ի հայտ կգան:

Այս մասին հաղորդում է minval.az կայքը, Արիֆ Մամեդովը գրել է facebook-ի իր էջում:

«Ռուսաստանյան լավ տեղեկացված հետախույզ Յուրի Շվեցի կողմից տարածաված տեղեկաթյունը այն բանի վկայությունն է, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վտանգի տակ: Հավատացնում եմ, որ երկրի ներսում առկա է մեր պետականության դեմ գործող հեղինակավոր ցանց, որի մեջ մտնում են իշխանության մեջ գտնվող ամենաազդեցիկ անձինք` նախարարներ, փոխնախարարներ, Նախագահի աշխատակազմից բարձրաստիճան բազմաթիվ անձինք, ինչպես նաեւ դեսպաններ», -գրել է նա: Արիֆ Մամեդովը նշել է, որ այդ փաստերի մասին տեղեկացված է եղել ազգային անվտանգության պաշտոնանկ արված նախարար Էլդար Մահմուդովը, որը համապատասխան զեկույց էր ներկայացրել երկրի ղեկավարությանը: «Շատ մոտ ապագայում ջրի երես դուրս կգան ավելի սարսափելի դավաճանությունների մասին փաստեր», -հայտարարել է նա: Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը պաշտոնանկ է արվել այն բանի համար, որ երբ հրապարակորեն քննադատել էր իշխանություններին մարդու հիմնարար իրավունքները երկրում խախտելու համար, իսկ 2013 թվականին էլ Ադրբեջանի ԱԳՆ կոլեգիայում ադրբեջանցի դիվանագետներին մեղադրել էր իրենց աշխատած երկրների ներկայացուցիչներին կաշառք տալու մեջ: Էլդար Մահմուդովը ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ազատվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով: Անցկացված հետաքննությունների ընթացքում պաշտոնական վարկածով բացահայտվել էր, որ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ, ինչի վրա միլիոններ է վաստակել: Նախարար Ալդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ գաղտնասլող սարքերով հետեւել են Ադրբեջանի բիզնես-վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությունը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:  

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Չարենցավանի դատարանի շենքում ծեծկռտուք է եղել. կարգադրիչները վնասվածքներ են ստացել Ի՞նչ նոր գործարք է առաջարկել Փաշինյանն Ալիևին. Սուրեն Սուրենյանց (video) «Նիկո՛լ, քեզ ոչինչ չի փրկելու, շատ վատ ճակատագիր ես ունենալու». Անաստաս Իսրայելյան (video) «ՔՊ՝ Քեմալական պետություն, իրենք բոլորը վախկոտ են»․ հարցում (video) Պետրոսի կնոջ ասածը․ այդպիսի բան կարող է ասել միայն «սատանայի վհուկը»․ Պարույր Հայրիկյան (video) Ուզում եմ երեխաս նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. արցախցին՝ Փաշինյանին (video) Ժողովու՛րդ, արթնացեք, Նիկոլը հասավ մեր երեխեքին, հասկանու՞մ եք՝ ինչ է ուզածը․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակություն․ Դավիթին հրատապ կարգով ծանր վիճակում տեղափոխել են ՔԿՀ․ փաստաբանն ահազանգում է (video) «Նիկո՛լ,դու էնքան շնորհք չունես, որ Աննային ու երեխաներիդ տեր կանգնես ու դաստիարակես»․ի՞նչ ես ուզում (video) Ովքեն են Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվա մեկնել Դատարանը պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը Դպրոցական քաղբանտարկյալ՝ ՔՊ-ի ամոթի կնիքը. հասարակական գործիչ Նիկոլը 100 հազար հայերի ասաց պիղծ արարածներ․ Պարույր Հայրիկյան (video) Հիմա բացահայտեմ՝ Նիկոլի ու «թքող Ալենի» վերջին դավաճանությունը, որն անելու են․ Արշակ Կարապետյան (video) Ադրբեջանում ական է պայթել․ կա վիրավոր Ու սրան ձայն պիտի տա՞ էս ժողովուրդը. Նիկողոս Հովհաննիսյան Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազություն Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը զանգ է արել, սպառնացել․․․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Վճռականորեն դատապարտում ենք 18-ամյա Դավիթի նկատմամբ վճիռը․ «Միասին» շարժման հայտարարությունը «Հայաստանը Սյունիքի միջանցքը հանձնելու համար տարեկան 500 միլիոն դոլար գումար է ծախսելու»․ գնդապետ (video) Ինչ է կատարվում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում Փաշինյա՛ն, ինչքան էլ թոշակներն ավելացնես, մեկ է՝ քեզ չենք ընտրելու․ հարցում (video) Իրական դավաճանությունը միշտ լուռ է սկսվում, իսկ իրական սերն աննկատ է զոհվում. Տեր Հեթում Եթե Նիկոլը մնա, Հայաստանը Աշոտիկների նման «դեբիլ, վախկոտներով» պիտի լցվի․ Համբիկ Սասունյան (video) Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am