Փրկարարները փորձում են ձնաբքից դուրս բերել ԱԺ նախագահին
Այս պահին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները և Գեղարքունիքի մարզի հրշեջ-փրկարարները փորձում են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ձնաբքից դուրս բերել 2 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց մեջ է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ մի խումբ պատգամավորների հետ: Վերջիններս այցելել էին գյուղեր՝ սոցիալապես անապահով մի քանի ընտանիքների օգնություն հասցնելու նպատակով. Հաղորդում է shamshyan.com-ը: Օգնությունը բարեհաջող տեղ են հասցրել ու հիմա ՃՈ աշխատակիցներն ու փրկարարներն օգնում են, որպեսզի Գ. Սահակյանին ու նրա գլխավորած պատիրակությանն ու մյուս քաղաքացիներին դուրս բերեն ձնաբքից:
