Չհայտարարված ֆլեշմոբ՝ ընդդեմ արագաչափերի

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. «ՄերժիրՍերժին» եւ «#Իմքայլը» քաղաքացիական նախաձեռնությունների մասնակիցներն արդեն մի քանի օր է հանրապետության տարածքում չհայտարարված ֆլեշմոբ են սկսել՝ ընդդեմ արագաչափերի: Ակցիան ստացել է «անտիսաշիկ» անվանումը: Ֆլեշմոբը սկսվեց քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանի կողմից արագաչափերից մեկի էկրանը վարտիքով ծածկելուց հետո. երբ ոստիկանությունն արեց իր քայլը եւ այցելեց Լալայանի բնակարան, ապա աշխատավայր՝ ծանուցելու եւ պարզաբանում ներկայացնելու պատրվակով: Մեր զրույցում ակտիվիստը խոսելով իր այս քայլի մասին պատմեց հետեւյալը. «Ես՝ Անուշ Լալայանս, կատարեցի իմ քայլը Սերժ Սարգսյանին եւ նրա ընտանիքին մատուցելով իմ կողմից սիմվոլիկ նվեր: Ինչո՞ւ հենց այդ նվերը ես մատուցեցի, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքը տարիներ ի վեր կեղեքել, գողացել, թալանել է քաղաքացիներին ու հիմա էլ փորձում է վերարտադրվել: Ինչո՞ւ համար որոշեցի հենց վարտիքով փակեմ արագաչափի էկրանը, քանի որ իրենք գողացան, թալանեցին ժողովրդին՝ թողնելով միայն վարտիքով: Ես որոշեցի այդ վերջին վարտիքին էլ տամ իրենց, որպեսզի իրենք ուղղակի գնան»: Վարտիքը պատկանել է հենց Անուշ Լալայանին: Հարցին, թե ինչպե՞ս կարողացավ դա փակցնել արագաչափի էկրանի վրա, ակտիվիստը պատասխանեց՝ որոշակի մեթոդներով: Անուշ Լալայանի ակցիան, սակայն անհետեւանք չի մնացել՝ հաջորդ օրը թվով 5 ոստիկան այցելել է իրենց բնակարան՝ իր հետ զրուցելու ու իրեն ինչ-որ հարցեր տալու նպատակով: Այցի պահին Լալայանը տանը չի եղել, մորից վերցրել են իր հեռախոսահամարն ու քիչ անց զանգահարել իրեն: Ապա՝ այցելել են նաեւ ակտիվիստի աշխատավայր: Ոստիկանների այցի նպատակը Անուշ Լալայանի համար մինչ այժմ հայտնի չէ: «Նրանք դեռ չեն ասում՝ ինչի համար են եկել եւ առհասարակ ինչ են ուզում: Մինչեւ հիմա ինձ ոչ մի թուղթ չի եկել: Ես մտածում եմ, որ իրենք ուզում են ինձ վախեցնել, եթե դա լիներ ոստիկանական ինչ-որ քայլ կանեին օրենքով, ոչ թե կընկնեին փողոցային խոսակցությունների մեջ»: Անուշ Լալայանը մեր զրույցում ասաց, որ այսօր եւս նկատել է, որ իրեն աշխատավայրի մոտ մի մեքենա է հետապնդում: «Ըստ իմ նախնական տեղեկությունների, այս ավտոմեքենան ոստիկանական է, երբ հասկացան, որ նկարում եմ, արագ հեռացան, չհասցրի համարները ֆիքսել»,- ասաց նա: Ոստիկանների՝ Լալայանի բնակարան այցելելու նպատակի մասին պարզաբանում տարածեց նաեւ ՀՀ ոստիկանությունը: «Իրականում, նկատի ունենալով, որ Լալայանը իր հաշվառման հասցեում չի բնակվում, ոստիկանության ծառայողը, իրավախախտում կատարելու կասկածանքով, այցելել է նրա փաստացի բնակության հասցե` իրավախախտման վերաբերյալ պարզաբանում ստանալու եւ ծանուցագիր հանձնելու նպատակով: Կոչ ենք անում՝ ձեռնպահ մնալ անհիմն ու չճշտված լուրեր տարածելով քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»: Թե ինչու էին ոստիկանները որոշել անձամբ ծանուցագիրը տանել եւ հասցնել Լալայանի բնակարան, ըստ էության պարզ չէ: Ավելին ինչպես պարզվեց, ծանուցումը «տեղ չի հասել»: «Ոչ մի ծանուցում չի եղել»,- մեր զրույցում ասաց Լալայանը, ապա հավելեց. «Ծանուցումը 5 հոգով չեն տալիս, դա իմ կարծիքով անօրինական է, եթե բերել էին ծանուցում, կարող էին ինձ հետ հեռախոսազրույցում ասել, կամ մայիկիս փոխանցել, որ եկել են ծանուցում տալու, ոչ թե ասեին՝ բան պիտի խոսանք, հեռախոսով խոսալու չի: Փորձել են արդարացնել, շեղել, որը շատ ծիծաղելի է: Այնուամենայնիվ, պայքարը շարունակելու եմ, որովհետեւ իմ ոգին ոչ ոք չի կարող կոտրել ու բոլոր ոչ բռնի գործողություններին մասնակցելու եմ, որպեսզի մեր խոսքը հասցնենք քաղաքացիներին»: Նույն օրը՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում Կոմիտասում իրազեկման ակցիա անելու ժամանակ բերման են ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը: Նրանք բերման են ենթարկվել համայնքին պատկանող գույքը ոչնչացնելու կասկածանքով: Այդ օրը ՔՊ անդամները «#ԻմՔայլը» գրությամբ գրաֆիտի էին արել քաղաքի տարբեր հատվածներում: Մեր զրույցում ՔՊ անդամ Նորայր Հայրապետյանը պատմեց, որ իրեն եւ Մեսրոպ Հարությունյանին բերման են ենթարկել այն բանից հետո, երբ ցանկացել են «#ԻմՔայլը» գրությամբ գրաֆիտի անել նաեւ Արաբկիրի ոստիկանության դռների մոտ: «Մինչ մեզ բերման ենթարկելը նկատել էինք մեզ հետեւող քաղաքացիական հագուստով մի անձի: Հետո տեսանք, որ մոտ 10 հոգի վազում էին մեր կողմ, նրանցից միայն երկուսն էին ոստիկանական համազգեստով, մյուսները քաղաքացիականով էին: Մեզ բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Մենք հրաժարվեցինք հարցերին պատասխանել մինչեւ մեր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի գալը: Մեր մոտից առգրավեցին նաեւ այն տոպրակը, որի մեջ #ԻմՔայլի հեշթեգներն ու ստիկերներն էին: Հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ մենք ուզում էինք գրաֆիտին անել նաեւ ոստիկանության բաժնի մոտ, սակայն ոստիկանության աշխատակիցներն ասացին, թե մենք օրենք ենք խախտում, ոչնչացնում ենք գույքը, մենք էլ չարեցինք եւ շարունակեցինք ճանապարհը»,- ասաց Հայրապետյանը: ՔՊ անդամների նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 53 հոդվածի 2-րդ մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի վնաս է պատճառել): Նորայր Հայրապետյանը մեր զրույցում ասաց, որ հրաժարվել է արձանագրության տակ ստորագրելուց: ՔՊ անդամները երկու ժամ անց ազատ են արձակվել, ինչից հետո ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը Արաբկիրի ոստիկանության դիմաց «#Իմքայլը» գրաֆիտի է արել: Հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին, ի պաշտպանություն Անուշ Լալայանի եւ քաղաքացիական ակտիվիստների՝ ՔՊ վարչության անդամ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «#ԻմՔայլը» արշավի կպչուն թղթիկներով փակել է Դիլիջանի թունելից քիչ այն կողմ գտնվող արագաչափի տեսախցիկը: «Ես կարծում եմ, որ դա խաղաղ անհնազանդության ձեւ է»,- ասել է Փաշինյանը: Շատ չանցած քաղաքացիական նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել էին Երեւան-Դիլիջան մայրուղին: Կարճ ժամանակ անց սրան հետեւեց ոստիկանության արձագանքը: Ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով հետեւյալը. «...Այս արարքը վարչական իրավախախտում է՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նախատեսված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Իրավախախտման տեսանկարահանումը եւ համացանցով տեսանյութի հրապարակայնացումը ոստիկանությունը գնահատում է որպես իրավախախտումների կատարմանը նպաստող անթույլատրելի արարք, որն անխուսափելիորեն հանգեցնելու է հանրորեն վտանգավոր հետեւանքների: Պատգամավորին հորդորում ենք իր քաղաքական ակցիաներն իրականացնել բացառապես օրինականության շրջանակներում, ցուցաբերել օրենսդիր իշխանության ներկայացուցչին բնորոշ պատասխանատվություն երթեւեկության մասնակից հանդիսացող Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ երթեւեկության անվտանգության դեմ ուղղված նմանաբնույթ ոտնձգությունները կստանան իրավական համարժեք արձագանք»: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից այսօր հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավական արձագանք է ի վերջո տրվել եւ արդյոք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմվե՞լ է, թե՝ ոչ: Ի պատասխան մեր հարցի, Ահարոնյանն ասաց. «Օրենքի ցանկացած խախտում կարժանանա համարժեք գնահատականի»: Ճշտող հարցին, թե ի վերջո արժանացե՞լ է իրավական գնահատականի, Ահարոնյանը նույն պատասխանը տվեց:   Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 10-ի համարում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Դուրս եկեք ձեր գրասենյակներից, քայլեք քաղաքներով ու գյուղերով, լսեք մարդկանց և թող մարդիկ լսեն ձեզ... «Ես ձեզ ասում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ եղե՛ք»․ Վարդան Ղուկասյան. video Ռուբեն Վարդանյանը «դատապարտվել» է 10 տարվա բшնտային և 10 տարվա խիստ ռեժիմի ազատազրկմшն Նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց է գրանցվել․ այս փուլում ավելի կառուցողական մթնոլորտ է եղել․ Արաղչին՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների մասին Փաշինյանը փորձում է hարվածի տակ դնել Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը. Ռոբերտ Ամստերդամ Որպես ռեպարացիա կարող ենք Լեհաստանին տրամադրել «Իվան Սուսանին» օպերայի տեսագրության հղումը. Զախարովա Առողջապահության նախարարությունից պարզաբանում են՝ ինչու է ուշանում պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձը Ամեն ուրբաթ Մասյացոտնի թեմի եկեղեցիներից մեկում կկատարվի Հանգստյան ժամերգություն և հոգևոր խորհրդածություն՝ թեմի հոգևորականների մասնակցությամբ Սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով Մեծ Պահքի երկրորդ օրը մեզ ուղղում է մի լուռ հարց՝ արդյո՞ք ես հավատում եմ, որ կարող եմ փոխվել, թե արդեն դատապարտել եմ ինձ իմ անցյալով. Տեր Հեթում ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջարկները Լեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի որոշումը Արևմտյան ափի հողերի գրանցման ընթացակարգեր սկսելու վերաբերյալ Իրանը մի քանի ժամով կփակի Հորմուզի նեղուցի մի մասը «Եվրոպացիները Հանուն Արցախի» հարթակը դատապարտում է Վեհափառի նկատմամբ ՀՀ իշխանությունների հալածանքը Սրբազա՜ն, սրբազա՜ն. Միքայել սրբազանին Գյումրիում դիմավորեցին ծափերով եւ երգերով (video) Ի՞նչ ստվերային պայմանավորվածություն կա ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի միջև՝ Նիկոլի հարցով․ Բոզոյան (video) Նարեկ Կարապետյան, քեզ համար մի լավ խորհուրդ ունեմ․ Դավիթ Մկրտչյան (video) «Նիկո՛լ, լավ դու ի՞նչ տեսակ մարդ լինես, որ Մարիամիկիդ ձիու հետ առաջին պլան բերես»․ Կարապետ Պողոսյան (video) Սամվել Կարապետյան-Գագիկ Ծառուկյան․ ի՞նչ է սպասվում (video) «Այ անթասիբ, թաթերդ հեռու մեր սրբություններից». Ռուզաննա Ստեփանյանը՝ Փաշինյանին (video) «Նիկո՛լ, գոնե էդ պադոշ երեսովդ էդ մի բանը խնդրեիր»․ Դավիթ Մկրտչյան (video) ՔԿՀ-ների բարդակը վերացրեք․ վաղը, մյուս օր դուք եք էնտեղ նստելու, ճաշ ուտելու․ պահեստազորի փոխգնդապետ (video) Նիկոլը թամամ խաչակնքվել չգիտի.էնքան անթասիբ ենք,թույլ ենք տալու Վեհափառի հետ էդ կերպ վարվի՞ (video) Տեսանք իրենց բարենորոգածը՝ իրենք սաղ լափեցին, անտուն-անտեղ արցախցուն թողեցին 40 հազար դրամի հույսին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am