«Երեւանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից անցել է 9 օր, բայց դեռեւս այն չի վերաբացվել: Բայց «Ժողովուրդ» թերթի թղթակիցը երեկ նկատեց, որ արագ սննդի կետում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
Մեր թղթակցի այն հարցին, թե երբ է վերաբացվելու սննդի կետը, աշխատակիցը արձագանքեց. «Հավանաբար մի քանի օրից»: Ի դեպ, տեղեկացնենք, որ պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը` 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը, իրենց բուժումը դեռ շարունակում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Նշենք, որ արագ սննդի կետում բալոնի պայթյունի առթիվ հարուցված քրեական գործը դեռ ընթացքի մեջ է. դեռ չեն բացահայտվել պատճառները, չկան նաեւ մեղադրյալներ:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը