«Վոլինկինն էր Վալկոյի ու մյուսների կնքահայրը». նրա հեռանալուց մեկ օր հետո ՀԿԵ-ում չարաշահումներով քրգործ է հարուցվել

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու եւ փաստաթղթեր կեղծելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Իրավապահներին դիմել է անձամբ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։ Նա տեղեկացրել է, որ իր ընկերության կադրերի գծով երկու աշխատակիցներ կատարել են հափշտակություններ:

Մասնավորապես կադրերի գծով մասնագետը խարդախությամբ գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով աշխատանքի կազմակերպման եւ նորմավորման գծով առաջատար ինժեների հետ, նշված դիմումը չի ձեւակերպել, այդ աշխատակցին չի հանել հաստիքացուցակից: Համապատասխան փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով վերջինիս աշխատանքի հաճախելիության վերաբերյալ՝ դրանք ներկայացրել է հաշվապահություն, ինչի հիման վրա այդ աշխատակցի անվամբ 2014թ. ապրիլից մինչեւ 2018թ. հունվարը դուրս է գրվել 5 520 373 ՀՀ դրամ: Նույն մեխանիզմով Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեկ այլ աշխատակցի անվամբ 2016թ. հունիսից մինչեւ 2018թ. հունվարը դուրս է գրվել 4 326 906 ՀՀ դրամ գումար։ Ուշագրավ է, որ նման հանցագործությունները միայն Գյումրու դեպոյում չեն իրականացվում։ ՀԿԵ-ի գրեթե բոլոր կայարաններում նույն պատկերն է՝ չարաշահումներ են կատարվում ամենատարբեր ձեւերով։ Մասնավորապես գծային ուղեմասերում՝ գծային տնտեսություններում։ Այստեղ չարաշահումներն ավելի շատ են, քանի որ քիչ մարդ կա աշխատող, խմբով գալիս են աշխատելու, հետո գնում են, իսկ ղեկավարությունը կարող է իր հայեցողությամբ նրանց աշխատանքից հեռացնել, կամ նորերին իբր ընդունել եւ նրանց աշխատավարձերը գրպանել։ Գծային տնտեսություններում հսկայական գումարներ են շրջանառվում։ Ներդրումային ծրագրով առաջնահերթը նախատեսված է գծային աշխատանքներ տանել, հետո նոր նորոգման աշխատանքներ։ Ներդրումային ծրագրով նախատեսված գումարների գրեթե 70 տոկոսը գնում է գծային տնտեսություններ, որտեղ էլ հիմնականում յուրացվում են դրանք։ Գծային տնտեսություններ հիմնականում կան Երեւանում, Սեւանում, Վանաձորում, Գյումրիում, իսկ դեպոյի նորոգման աշխատանքներ տարվում են Երեւանում եւ Գյումրիում։ «Հարավկովկասյան երկաթուղու» արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում տարիներ շարունակ տեղի ունեցող չարաշահումները միայն հիմա են բացահայտվում, քանի որ Հայաստանում ՌԴ արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկինը այլեւս Հայաստանում չէ։ Նրա դիվանագիտական աշխատանքը ավարտվեց, եւ արդեն նոր դեսպան կա նշանակված։
«Վոլինկինի գնալը շատ լուրջ կապ ունի վերջին օրերի գործողություների հետ։ Հենց Վոլինկինն էր Վալկոյի ու մյուսների կնքահայրը։ Մինչ այդ մեր իրավապահները խուսափում էին մտնել երկաթգիծ։ Ես տասնյակ կարծիքներ եմ լսել, որ ասում էին, թե քանի Վոլինկինը այստեղ է, իրենք չեն կարող երկաթգիծ գնալ։ Հիմա այստեղ չի, ու մտան, գործը բացվեց։ Մարտի 23-ին Վոլինկինը գնաց, 29-ին գործը բացվեց»,- ասաց Խլղաթյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել Սպառնալիքներ եղե՞լ են. «Շանթի Յուրան» ցուցմունք տվեց Աղվան Հովսեփյանի դեմ Ազգային ողբերգություն է լինելու, եթե Ռուսաստանը էդ քայլն անի․ Հովհաննես Շահինյան (video) Ֆոն դեր Լայենը կժամանի Երևան Երեկ մի տականքակույտ միջավայրում էի․ գիտե՞ք՝ վերջում ինչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանին կզրկի՞ անձեռնխելիությունից (video) Մկրտի՛չ Սրբազան, Դուք վատ մարդ չեք, կներե՛ք, եթե ինչ-որ բան պատշաճ չեմ ասել ձեր անձի հանդեպ (video) Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է «Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am