Ում գլխին դրվեց առաջին տիկնոջ թագը

Այն օրվանից, երբ ՀՀԿ-ի կողմից աոաջարկ եղավ  Արմեն Սարգսյանին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու, սոցցանցերում հանրությանը հանգիստ չի տալիս այն միտքը, թե նոր Սահմանադրության ամբողջությամբ գործարկման դեպքում ով է լինելու առաջին տիկինը՝ ՀՀ նախագահի, թե ՀՀ վարչապետի կինը: Իհարկե, ոչ նախկին, ոչ նոր Սահմանադրության մեջ առաջին տիկին չկա հասկացողություն ամրագրված չէ, հարցը կարգավորվել է այսպես կոչված <<ավանդույթի ուժով>>: Ավելին, վերջերս մամուլը հիշեց, որ Ռիտա Սարգսյանը, երբ դեռ նոր-նոր է դարձել առաջին տիկին, որոշակի շրջանակներին խնդրել է, որ  իրեն այդպես չանվանակոչեն, հեռուստաեթերներով, ԶԼՄ-ներով չներկայացնեն այդ կոչումով, սակայն ժամանակի ընթացքում հաղթել է ավանդույթի ուժը: Իսկ երկու տարի առաջ, երբ դեռ նոր-նոր նախագահական հավակնություններ էր ցուցադրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ նրա հանրահայտ տիկինը ժամանակից առաջ ընկնելով իրեն զգում էր առաջին տիկնոջ կարգավիճակում՝ տարատեսակ ու բազմաբղետ ֆոտոսեսիաներով ողողում համացանքը,  բոլորովին հակառակ լուրերը տարածվեցին: Կային տեղեկություններ, որ Ռիտա Սարգսյանը իր վրդովմունքն էր հայտնում անբռնազբոս Ռուզաննա Խաչատրյանի ակտիվության առիթով, ասելով, որ ժամանակին ինքն էլ է նույն կարգավիճակում եղել, բայց իրադարձություններից առաջ չի ընկել և երբեք չի փորձել Բելլա Քոչարյանին «ձեռնոց նետել»՝ համբերատար սպասելով իր «հերթին»: Եւ ահա, առաջին տիկնոջ թագը կախված էր օդում մինչեւ այն պահը, երբ  ՀՀ նորընտիր նախագահն այսօր առավոտյան կնոջ հետ հյուրընկալվեց  նախագահական նստավայրում: Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը` Նունե Սարգսյանին, դիմավորել են Սերժ և Ռիտա Սարգսյանները ու երկու Սարգսյանների միջեւ հետաքրքրական եւ նշանակալի զրույց է ծավալվել, որը կանխորոշում է, ով է իր տիկնոջը վերցնում առաջինի թագը: «Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հյուրընկալության համար: «Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ միասին շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի՝ ոչ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել և ոչ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ»,-ասել է  Արմեն Սարգսյանը: Այստեղ խոսել է Արմեն Սարգսյանի դիվանագիտական հմտությունները, որը  տիկին Ռիտայի օրինակի համեմատությամբ պարզ ակնարկել է, որ այսուհետ տիկին Ռիտայի կարգավիճակում՝ ասել է թե՝ առաջին տիկնոջ դերում կլինի Նունե Սարգսյանը, որ Ռիտա Սարգսյանը ոչ միայն իրեն աջակցելու հարցում, այլ որոշակի ուղղության մեջ իբրեւ առաջնորդ: Ի դեպ, չենք կարող չնկատել, որ Արմեն Սարգսյան-Նունե Սարգսյան զույգը առաջին հայացքից  տարբերվում են մյուս Սարգսյաններից եւ նրանց դեպքում ակնհայտ է լիբերալ արժեհամակարգի ու վարքականոնների դրոշմը: Նախագահականում ի տարբերություն Սերժ եւ Ռիտա Սարգսյանների, նրանք ամենուր ձեռք ձեռքի բռնած էին շրջում: Անի Սահակյան

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am