«Ես չեմ հավատում այն մարդուն, որի երեխաները իրենց համարում են կիսով չափ բրիտանացի. կիսով չափ հայ չի լինում». Արամ Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում հացադուլ է անցկացնում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրության: Նա անդրադառնալով չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման ստանձնմանը, կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի բերած մարդիկ, առավել ևս Արմեն Սարգսյանը, որևէ բան չեն կարող երկրում փոխել: «Այն, որ նա խելոք, համեստ նայում էր, թե ինչպես են իր լիազորությունները կրճատվում, իր պահվածքն ու կենսագրությունը, որպես քաղաքական գործիչ, որ ինքը չկա, հուշում են, որ հնարավոր չէ, որ ինչ-որ բան կանի: Տարբեր վարկածներ կան, մեկի համաձայն՝ Սերժ Սարգսյանի բիզնեսները Արմեն Սարգսյանի անունով են, մյուս վարկածի համաձայն՝ Ամուլսարի հետ կապված ատկատներ են եղել, անգլիացիները Արմեն Սարգսյանին ուղարկել են այստեղ, որ տեր կանգնի այդ ատկատներին»,-ասաց Արամ Հարությունյանը: Դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը շատ վաղուց արդեն հերքել է, որ ինքը որևէ կապ չունի Ամուլսարի հետ, Արամ Հարությունյանը շարունակեց. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռնաշխարհ, բայց Արմեն Սարգսյանը Չարլզի հետ բարձրացավ Ամուլսար, Արմեն Սարգսյանն է Չարլզին բերել Ամուլսար… շատ կարևոր է անձի քաղաքական գործունեությունը, տեսե՞լ եք՝ մի անգամ Արմեն Սարգսյանն ընդվզի, տեսնողներ են չէ եղել, վկաներ են եղել, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին նրան ասել է՝ գնա, գնացել է, հիմա էլ ասել են՝ արի, եկել է, շատ էլ, որ Վազգեն Սարգսյանի եղբայրները հերքեցին ու հայտարարեցին, որ իրենց տանը կերել-խմել է: Ես չեմ հավատում այն մարդուն, որի ընտանիքն Անգլիայում է, երեխաները Անգլիայի քաղաքացիներ են, իրենց համարում են կիսով չափ բրիտանացի, կիսով չափ հայ չի լինում: Հույս ունենալ, որ Սերժ Սարգսյանի բերած մարդն ինչ-որ բան կփոխի, անիմաստ է»: Աղբյուրը՝ Aravot.am

դիտվել է 27 անգամ
Լրահոս
ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video) Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am