Սարգսյան-Պուտին հանդիպումը մեկնարկել է
Կրեմլում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: «Նախատեսված ժամին՝ քիչ առաջ, Կրեմլում սկսվեց ՀՀ և ՌԴ Նախագահների հանդիպումը»,- գրել է Հակոբյանը: Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից:
