Ֆինանսների ռուսական ռոմանսները
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՄԱՆՍՆԵՐԸ
ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով միայն մեկ օրվա ընթացքում ռուս 50 օլիգարխները կորցրեցին 14 միլիարդ դոլար, այդ թվում Օլեգ Դերիպասկան՝ համարյա 3 միլիարդ: Ռուսական բորսայի կապիտալիզացիան ընկավ 10 տոկոսով, գրեթե բոլոր խոշոր ընկերությունները կորուստներ են կրել, օրինակ Սբերբանկի ակցիաները էժանացել են 20 տոկոսով: Հոնկոնգում Դերիպասկայի Ռուսալ ընկերությունը կորցրել է արժեքի 50 տոկոսը: Ընկնում են Գազպրոմի, Ռոսնեֆծի, Լուկօյլի, Նորնիկելի, Ռոսսետի, ԳԱԶ-ի, ՎՏԲ-ի արժեթղթերը: Եվրոն երկուշաբթի կեսօրին արժեր 74 ռուբլի, դոլարը 61 ռուբլի:
Եթե հետեւել ռուս օլիգարխների անհատական կորուստներին, ապա երկուշաբթի օրը Վիկտոր Վակսելբերգը կորցրեց 932 միլիոն դոլար, Սուլեյման Քերիմովը 921 միլիոն, Ռոման Աբրամովիչը 700 միլիոն, Ալեքսանդր Աբրամովը 452 միլիոն, Վիկտոր Պոտանինը 1,5 միլիարդ: Այս ամենը միայն մեկ օրվա արդյունքներն են:
Տվյալները բերված են ՛՛Ֆորբս՛՛ եւ ՛՛Ռեյթեր՛՛ գործակալությունների աղբյուրներով:

Իր ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
