«Փորձում եմ հաճախ զանգահարել տիկին Գոհարին». Արմեն Սարգսյան

Ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում   ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: խոսել է Հայաստանի և Ռուսատանի հարաբերությունների մասին:

 Արմեն Սարգսյանը այդ հարաբերություններում ուշագրավ է համարել ամուր և հուսալի պատմական հիշողությունը, երբ ժողովուրդներն ուս ուսի տված հաղթահարել են իրենց բաժին հասած դժբախտությունները, դժվարություններն ու փորձությունները: «Այդ ավանդույթները պետք է պահպանենք, հարստացնենք և մշտապես ավելացնենք: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդության միջև կապերի ընդլայնմանը: Ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը, որն արդեն երկու տարի գոյություն ունի, էականորեն հեշտացրել է այդ շփումը»,-նշել է Նախագահը:
Արմեն Սարգսյանը խոսել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մասին, որի կերտման գործում ահռելի ավանդ է ունեցել հայ ժողովուրդը: Նա հիշեցրել է, որ Հայրենականի ժամանակ կռվել է 600 հազար հայ, որի կեսը` 300 հազարը, չի վերադարձել մարտի դաշտից: «Հատկապես ուզում եմ ասել երկու նշանավոր հայի անուն, ովքեր անխուսափելիորեն կապված են այդ հաղթանակի հետ` Սովետական Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու ականավոր հետախույզ, Սովետական միության հերոս Գևորգ Վարդանյանը: Մարշալ Բաղրամյանին ինձ բախտ է վիճակվել հանդիպել ուսանողական տարիներիս, երբ հայտնի հրամանատարը այցելել էր Երևանի պետական համալսարան: Գևորգ Վարդանյանի ու նրա կնոջ և ռազմական օգնական տիկին Գոհարի հետ ընկերություն են արել իմ ծնողները հեռավոր 1940-ականներին, երբ ապրել են Իրանում:
 Անմոռանալի հանդիպումների հիշողություններն ունեմ  այդ բացառիկ մարդկանց հետ Մոսկվայում և Երևանում: Հիմա, երբ Գևորգ Վարդանյանը չկա, փորձում եմ հաճախ զանգահարել տիկին Գոհարին, իսկ Մոսկվայում լինելիս անպայման այցելում եմ նրան»,-ասել է նախագահը: Արմեն Սարգսյանը կարևորել է երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում Հայրենական մեծ պատերազմի նվիրյալների դերը: «Ես ու իմ սերունդը շատ բան ենք սովորել նրանցից, և մեր պարտավորությունն է դա փոխանցել երիտասարդությանը»,-եզրափակել է նա:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video) Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am