Սերժ Սարգսյանի իսրայելական պատասխանը Թեհրանին

Սերժ Սարգսյանը մարտի 31-ին ստորագրել էր հրամանագիր` Արմեն Սմբատյանին Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին, նստավայրը՝ Երևան: Հիշեցնենք, Արմեն Սմբատյանն ունի դիվանագիտական աշխատանքի փորձ՝ 2002-2009թթ. զբաղեցրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Հայաստանը դեսպանատուն չունի Իսրայելում, Իսրայելն էլ՝ Հայաստանում: ՀՀ-ում Իսրայել դեսպանության ղեկավարի՝ արտակարգ և լիազոր դեսպանի նստավայրն էլ Երուսաղեմում է: Հայաստանը տարիներ շարունակ հարևան Իրանի հետ հարաբերությունները պահպանելու նպատակով՝ Իսրայելի հետ հարաբերությունները չի խորացրել: Այդ իրավիճակից օգտվել է Ադրբեջանը՝ բավական խորացնելով հարաբերություններն Իսրայելի հետ: Արմեն Սմբատյանին Իսրայելում դեսպան նշանակելու որոշումը խոսում է այն մասին, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունները: Հայաստանի հարևաններ՝ Թուրքիան ու Ադրբեջանը պարզ է, թե ինչ քաղաքականություն են վարում Հայաստանի մեկուսացման ճանապարհին: Ցավոք, վերջին շրջանում նաև Իրանն է այդ քաղաքականությանը մասնակից դարձել՝ իհարկե, առաջնորդվելով, նախևառաջ սեփական շահերով՝ մի շարք ծրագրերի միանալով, և Հայաստանն իսկապես հայտնվել է բավական տհաճ վիճակում: Ինչ վերաբերում է Հայաստան-Իսրայել հարաբերություններին, ապա բազմիցս ասվել է, որ Հայաստանը պետք է հավասարակշռի հարաբերությունները բոլոր կողմերի հետ՝ վարելով շահավետ արտաքին քաղաքականություն: Սա առնչվում է նաև Հայաստան-Իսրայել հարաբերություններին: Հայաստանը զգայուն է եղել Իսրայելի հետ հարաբերությունների հարցում՝ Իրանին չնեղացնելու առումով: Այդ ժամանակն անցել է, վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանը Իսրայելում բացի դեսպանատուն և Իսրայելի հետ հարաբերությունները բարձրացվեն նոր մակարդակի: Իհարկե, սա չպետք է դիտարկվի որպես քայլ՝ ընդդեմ Իրանի, կամ հակաիրանական կամպանիա: Հաշվի առնելով Արմեն Սմբատյանի նշանակումը դեսպանի պաշտոնում, կարելի է ասել, որ «սայլը» տեղից շարժվում է: Իհարկե, պարզ չէ, թե ինչ արդյունքներ կարելի է սպասել նրա գործունեությունից: Բայց որպես հիմք ընդունելով անցյալ տարի մի քանի իրադարձությունները՝ կարելի է եզրակացնելով, որ պաշտոնական Երևանը, համենայնդեպս, որոշակի քայլերի գնում է Իսրայելի հարաբերությունները որոշակի մակարդակի հասցնելու նպատակով: Հիշեցնենք, 2017-ն հայ-իսրայելական հարաբերությունների առումով չափազանց կարևոր էր: Անցյալ տարի հուլիսին Երևան ժամանեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով երկրի կառավարությունում մի քանի տարի զբաղեցրել է հետախուզության և անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը: Նա Երևանում ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել: Նա Երևանում մասնավորապես, նշեց․ «Հստակ է, որ իմ այս այցը նշան է, որ երկու երկրները շահագրգիռ են ու տեսլական ունեն՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Մեր բարեկամությունը տարիների պատմություն ունի, երկու երկրների միջև արդեն 25 տարի դիվանագիտական հարաբերություններ են հաստատված: Այժմ արդեն մենք ավելի շատ գործնական ուղղությամբ ենք մտածում՝ համատեղ աշխատելու և մի շարք ոլորտներում մեր բարեկամությունը դարձնելու փոխադարձ շահավետ: Կարծում եմ՝ մոտ 10 տարի է Իսրայելի նախարարներից ոչ մեկը Հայաստան չէր այցելել, ուստի սա նոր ճեղքում է, և ես ուրախ եմ, որ այս ամենի մաս եմ կազմում»: Ցախի Հանեգբին նշել էր․ «Իմ այցի նպատակը Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների ամրապնդումն է»: Էդվարդ Նալբանդյանն ու Հանեգբին ստորագրեցին Հայաստանի ու Իսրայելի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրը և երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ Հանեգբին ստորագրել է Հայաստանի ու Իսրայելի՝ մշակույթի, կրթության և գիտության, սպորտի ու երիտասարդության ոլորտներում 2017-2020 թթ. համագործակցության մասին ծրագիրը։ Իսրայելցի պաշտոնյային բնականաբար Երևանում հիշեցրել էին Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմա-տեխնիկական համագործակցության մասին: Այս առնչությամբ նա նշել էր․ «Ցանկանում եմ զերծ մնալ զգայուն հարցերին անդրադառնալուց: Իմ հայաստանյան այցը կենտրոնացած է դրական կողմերի վրա՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի ու Իսրայելի միջև»: Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի երևանյան այցից 4 ամիս անց, նոյեմբերին Հայաստանի ԱԳ նախարարը Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կատարեց Իսրայել, որտեղ էլ հանդիպեց Իսրայելի վարչապետի հետ: Իսկ հանդիպման մասին հաղորդագրությունում ներկայացված շեշտադրումները բավական տպավորիչ էին: Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, վստահեցրեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ: Այս հանդիպմանը քննարկվել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ: Ի դեպ, Իսրայելի վարչապետը նաև գրառում էր կատարել Թվիթերի իր էջում. «Այսօր ես հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մենք կխրախուսենք Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերտարածքների ու գյուղատնտեսության ոլորտներում»: Թամար Բագրատունի

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am