Սերժ Սարգսյանի արտահայտությունները, որոնք կմնան պատմության մեջ

Նախագահության տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը հանրությանը պարգեւեց ավելի շատ թեւավոր խոսքեր, քան գործ։ Սերժ Սարգսյանը նորանկախ Հայաստանի մյուս երկու նախագահներից առանձնացավ ԶԼՄ-ների նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով, կարծելով, որ երկրում <<գաղջ մթնոլորտի>> միակ մեղավոր ու պատասխանատուն լրագրողներս ենք, ու նախագահության տասը տարիներին օրինակ չվերցրեց անգամ Վլադիմիր Պուտինից, ով տասնյակ լրագրողների առաջ պարբերաբար ասուլիսներ է տալիս, Սարգսյանը հարցազրույցներ անգամ քիչ էր տալիս, այն էլ՝ հիմնականում դրսի լրատվամիջոցներին, մամլո ասուլիս չի հրավիրել, հիմնականում իր տեքստերը հանրությանը հասցրել է ելույթների տեսքով, որոնք, բնականաբար, գրավոր են եղել, կամ նախապես գրված սցենարով հարցազրույցներ անցկացրել մի քանի սիրելի լրագրողների հետ, հետեւաբար կիքսերը համեմատաբար քիչ են եղել։ Սակայն այս փաստն անգամ չխանգարեց, որ Սերժ Սսարգսյանը պատմությանը թողնի մի քանի այնպիսի արտահայտություններ, որոնք հնարավորություն տվեցին պատկերացում կազմել, թե ինչպիսին է Սերժ Սարգսյանի իրական միտքը, գաղափարը, մտածելակերպը, պատկերացումները, տեսակետներն ու տեսլականները, ճանաչել Սարգսյանին որպես մարդ, որպես քաղաքական գործիչ։ Ակնառու է եւ ցցուն Սարգսյանի գրավոր եւ բանավոր տեքստերի միջեւ ահռելի տարբերությունը։ Ասենք այն, որ գրավոր տեքստերում Սերժ Սարգսյանը պարբերաբար հորդորում էր ՀՀ քաղաքացու հետ պետք է խոսել «դուք»-ով, մինչդեռ իր հպանցիկ շփումներում Սարգսյանն առաջինն էր խախտում իր իսկ կողմից գրավոր տեքստով հռչակած սկզբունքը։ Քաղաքացու հետ Սերժ Սարգսյանը խոսում է բացառապես «դու»-ով։ Այս իրավիճակներում Սերժ Սարգսյանն ամենից շատ հայտնվեց նախընտրական քարոզարշավների ժամանակ, երբ ստիպված էր շփվել քաղաքացիների հետ, մասնավորապես 2013-ի քարոզարշավի ընթացքում կերտվեցին Սարգսյանի անգին գոհարները ՝ «Տղեդ որ արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր», «Տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում», «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», «Ազգի կեսը կամ երգում է, կամ սերիալում է նկարահանվում»։ «Սերիալները նաեւ սոցիալական որոշակի հարցեր են լուծում։ Դրա մասին վկայում են դերասանների ունեցած ժամանակակից մեքենաները», «Մի՞թե չենք կարողանում մի մարդ գտնել, որը կարող է առանց կմկմալու հարցեր տալ», «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք» եւ այլն: Սահմանադրական փոփոխություններից առաջ էլ, երբ քաղաքացին կանգնել էր Սարգսյանի առանձնատան ճանապարհին ու նրանից բացատրություն էր պահանջում՝ «3 անգամ թուղթ եմ տվել Ձեզ, դատախազին… դատարանը մերժեց»,- բողոքող քաղաքացու խոսքն ընդհատելով` Սարգսյանը հերթական անգամ մունաթ եկավ ի դեմս իրեն երկրի Սահմանադրության երաշխավորի տեսնող քաղաքացու վրա` ասելով. «Հիմա ի՞նչ ես ուզում, ես դատարանը չեմ, դատարանի փոխարեն ի՞նչ ասեմ»: Եւ երբ քաղաքացին դժգոհել է, որ դատարանը չի գործում, Ս. Սարգսյանն ուղղակի անհավանական կերպով է արձագանքել` ասելով. «Հնարավոր է:Այ, հենց սրա համար էլ Սահմանադրությունը փոխում ենք, որ դատարանները գործեն»: Քաղաքացիների հետ շփումից զատ պակաս ուշագրավ չէին Սսարգսյանի քաղաքական արտահայտությունները, որոնք թեւավոր խոսքեր դարձած քննարկվել են երկար ժամանակ՝ իրականությունից կտրված լինելու եւ անհավանական ու զավեշտալի լինելու համար: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էր 2012-ի վերջերին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ եւ բացահայտ խոսում ու քննադատում էր ատկատների թեմայով՝ հորդորում գլխից բռնել մեղավորներին.<<Մեկը պիտի պատասխան տա՞ էս բոլորի համար>>: Սակայն ամիսներ անց, երբ Իշխան Զաքարյանը բացահայտեց բյուջեի 70 տոկոս վտանգվածության մասին, Սարգսյանը կրկին խորհրդակցություն հրավիրեց՝ կասկածի տակ դնելով այդ բացահայտումները:<<Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ եւ հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են>>,- իրավապահներին նախատեց նա: Իսկ 2015-ին Հայոց Բանակի կազմավորման 23-ամյակի առթիվ «Եռաբլուր» -ում Սերժ Սարգսյանի ռեպլիկը՝. «Իյա՜, իրոք» կմնա սերունդների կողմից ամենաշատ ցիտված արտահայտությունը: Հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում վերջին շրջանում Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ կեցվածքը եւ դիվերսիոն գործողությունների հաճախականությունը, Սերժ Սարգսյանը չէր պատասխանել՝ հայտարարելով, թե այդ հարցերը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարին: Իսկ այն դիտարկմանը, թե համարվում եք երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, Սերժ Սարգսյանը արձագանքել է. «Իյա՜, իրոք», և ծիծաղելով նստել մեքենան ու հեռացել: Բայց ինչպես Սերժ Սարգսյանը կհռչակեր իբրեւ լոզունգ՝ <<Սա Հայաստանն է եւ վերջ>>, որտեղ արդեն տարիներ արունակ իշխանությունը չի պատկանում ժողովրդին, հետեւաբար պետք չէ քննարկել եւ ոչ մի խոսք, իսկ գուցե մի քիչ էլ <<Հավատանք , որ փոխենք>>: Անի Սահակյան

դիտվել է 117 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am