Սաքունցը դիմել է ԱԱԾ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը էլեկտրոնային եւ փոստային նամակներով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ պետին՝ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ քննություն իրականացնելու համար: «Հարգելի պարոն գլխավոր դատախազ, Հարգելի ազգային անվտանգության ծառայության պետ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանը 2008թ-ից մինչեւ 2018թ. ՀՀ նախագահի պաշտոնում աշխատելու տարիներին, տիրապետելով 2005թ. Սահմանադրությամբ լիազորությունները, դրանք օգտագործել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի զավթելու, ՀՀ օրենսդրության նորմերի կոպիտ, շարունակական ոտնահարմամբ, իրականացրել է հանցավոր քաղաքականություն, որի արդյունքում. 1. Այդպես էլ իրավական գնահատական չի ստացել, քննություն չի իրականացվել եւ ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չի կրել 2008թ. մարտի 1-ին ՀՀ տասը քաղաքացու սպանության, խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի ապօրինի կիրառման փաստերով: 2. Տասը տարիների ընթացքում ՀՀ արտաքին պարտքը 1,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասել է մոտ 7 մլրդ դոլարի: 3. ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը ըստ պաշտոնական տվյալների աղքատ է: 4. Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ից անվերադարձ արտագաղթել է առնվազն 350 հազար ՀՀ քաղաքացի, վատթարացել է ՀՀ-ում ժողովրդագրական վիճակը: 5. Կոռուպցիան դարձել է համակարգային, եւ ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության գնահատականների կոռուպցիայի ընկալման համաթիվն աճել է՝ հասնելով պետության անվտանգությանը սպառնացող մակարդակին: 6. Վատթարացել է ՀՀ-ում շրջական միջավայրի վիճակը՝ օդի, հողի եւ ջրի աղտոտման անվերահսկելի եւ անպատժելի աղտոտումների պատճառով, որը հանքային ռեսուրսների շահագործման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի, ոչթափանցիկ եւ ոչհաշվետու գործելակերպի պատճառով: 7. Կեղծվել են ՀՀ նախագահի 2008թ., 2013թ նախագահական ընտրությունների, 2012թ, 2017թ. Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները, չեն ապահովվել ազատ եւ արդար ընտրություններ՝ ընտրական իրավունքների զանգվածային, կազմակերպված եւ շարունակական խախտումների հետեւանքով, որոնց կանխման ուղղությամբ իր գլխավորությամբ իրավապահ մարմինները մատնվել են բացառիկ անգործության: 8. 2016թ ապրիլի 2-ից 6-ը պատերազմական գործողությունների ժամանակ զոհված առնվազն 77 զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ քննություն չի իրականացվել, չնայած զինվորական ծառայության կազմակերպման, իրականացման հետ կապված բազմաթիվ բացթողումների մասին տեղեկություններին: 9. Իրենց քաղաքական հայացքների համար ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվել ՀՀ քաղաքացիները: Իր հրապարակային ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը անձմաբ է խոստովանել գաղջ մթնոլորտի առկայության մասին, որը հետեւանք է հենց իր նախագահության ժամանակահատվածում իրականացրած քաղաքականության: Օրերս, ըստ ԶԼՄ-երի հրապարակման, ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին բերման էր ենթարկել այն հիմքով, թե ասֆալտի վրա «մերժիրսերժին» գրառումը փչացնում է հանրային գույք հանդիսացող ասֆալտը: Կարծում եմ, հաշվի առնելով անձամբ Սերժ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը՝ մթնոլորտի գաղջ լինելու մասին, հաշվի առնելով վերը նշված հանցագործությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ելնելով օրենքի առջեւ բոլորի հավասար պատըասխանատվության սկզբունքից, դիմում եմ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեկան հետապնդում հարուցելու, եւ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, որպեսզի վերանա ՀՀ-ում մթնոլորտի գաղջությունը, եւ վերականգնվի առողջ միջավայրում ապրելու իմ, իմ երեխաների, իմ ընտանիքի սահմանադրական իրավունքը: Դիմող Արթուր Սաքունց 09.04.2018թ.»,- գրված է իրավապաշտպանի ֆեյսբուքյան էջում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video) Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am