Կարեն Կարապետյանը ներկայացրեց հրաժարականի դիմումը
Կառավարությունը հրաժարական տվեց: Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել էկառավարության հրաժարականը: Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: Ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 222-րդ հոդվածը, որը սահմանում է, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը Կառավարությունը ներկայացնում է հրաժարական: Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, որից հետո յոթօրյա ժամկետում՝ապրիլի 9-16-ը ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
