Իրենց բարի երթ եմ ցանկանում, քայլելն առողջություն է. Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները չեն սահմանափակվում:Սահմանադրությամբ, համոզված ենք, որ նա փայլուն կկատարի իր գործը, որովհետև ունի բավականին լավ անցյալ, դիվանագիտական փորձ, ապաքաղաքական անձնավորություն է», - լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Բավականին երկար համբերել եք, հիմա էլ համբերեք, մի քանի օր է մնացել, կորոշենք»,ապագա վարչապետի մասին հարցին էլ նման պատասխան տվեց: Խոսելով վերջին շրջանում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարացման դեմ ուղղված բողոքի շարժումներից՝ Բաղդասարյանն ընդգծեց, որ դրանք այնքան շատ են, որ ինքն անգամ չի հասցնում դրանց հետ ծանոթանալ: Նրա խոսքով՝ Հանրապետականը անհանգստացած չէ նման շարժումներից, քանի օր հարգում է ժողովրդավարության կանոնները: «Քաղաքացիական պայմանագրի» «Իմ քայլը» նախաձեռնության մասին հարց ուղղեցին, Բաղդասարյանը նկատեց. «Իրենց բարի երթ եմ ցանկանում, քայլելն առողջություն է»:
