Էվելինա Խրոմչենկոն` «էժանագին» կնոջ բնութագրիչների մասին

Կան չխնամված կանայք, կան էքստրավագանտ, էլեգանտ, գերժամանակակից կանայք, և կան էժանագինները: Նրանց մասին է այս նյութը: Էժանագին ոճը գումարի պակասից չի գալիս և ոչ էլ զգեստապահարանում բրենդային ապրանքների բացակայությունից: Սա սեփական արտաքին տեսքի նկատմամբ չափի զգացման բացակայության արտահայտություն է: Այդպիսի կանանց մասին հաճախ է հիշատակում նորաձևության փորձագետ Էվելինա Խրոմչենկոն, ով մեզ սովորեցնում է գեղեցիկ տեսք ունենալ ոչ միայն ինքներս մեզ համար, այլ մեզ շրջապատող անձանց:

Նա հստակ հասկացնել է տվել, թե կանացի որ կերպարն է համարում էժանագին: Փայլփլուն քարերի առատությունը, կտորի վրա կենդանական դաջվածքները, ճղճղված ջինսերը, չափն անցած դիմահարդարումը, աքսեսուարների մեծ քանակությունը և անգամ եղունգների ճչան դիզայնը միայն փչացնում են կանացի իրական գեղեցկությունը՝ կնոջը վերածելով տոնածառի: Կան նաև այլ նշաններ, իհարկե: Եվ այսպես, ինչպես ճանաչել էժանագին կնոջը: Կախվածություն բրենդներից… Կանանց տեսակ կա, ում համար այնքան էլ կարևոր չէ ապրանքի տեսքը, որքան պիտակի վրայի գրությունը: Անգամ, եթե տվյալ իրը 2004թ. հավաքածուից է, նա, միևնույն է, կգնի այն և կկրի հպարտորեն, ավելին, բոլորին էլ կպատմի, որ այն Դիոր է կամ, ասենք, Հերմես: Չի կարելի շրջապատի հավանությանն ու հարգանքին արժանանալ՝ ի ցույց դնելով զգեստների՝ մոդելավորողների հայտնի անուններով պիտակները: Բրենդային ապրանքների իրապես չափն անցնելը ծայրահեղ էժանագին տեսք ունի, և անհարմար է այդպես փողոց դուրս գալ: Մեծամտություն… Ոչինչ այնքան չի գեղեցկացնում կնոջը, որքան պարզությունն ու համեստությունը: Էժանագին կնոջը կարելի է ճանաչել ոչ միայն ճչացող հագուստով, այլև իր վարքագծով, որը հաճախ չափազանց ցուցադրական է: Դա վերաբերում է  և տաքսու վարորդների, մատուցողների, խանութների խորհրդատուների նկատմամբ դրսևորվող մեծամտությանը, հատկապես, երբ այդ մարդիկ չեն կարող տվյալ պահին արժանապատիվ պատասխան տալ: Նման կանայք սիրում են քննարկել ուրիշներին՝ նրանց վրա լցնելով զզվելի արտահայտությունների մեծ քանակ: Ոչ այնտեղ, ոչ այն ժամանակ… Էժանագին կանայք սխալմամբ համարում են, որ վառ արտաքին տեսքը հմայիչ լինելու գրավական է և կանացի գլխավոր զենքը: Նրանք խանութ կամ շուկա այն տեսքով են գնում, ասես պիտի մասնակցեն ինչ-որ խնջույքի կամ տոնակատարության: Նույնն է նաև աղբը թափել գնալու կամ շանը զբոսանքի տանելու ժամանակ: Այո, կինը միշտ պետք է խնամված ու հաճելի տեսք ունենա, բայց նա պետք է հասկանա, թե որտեղ պետք է հայտնվի լրիվ տոնական հագուկապով:
Հավատացեք, շատ հիմար տեսք ունեն այն կանայք, ովքեր սև տարածված ստվերաներկով ու կարմիր շրթներկով մարզասրահում մարզվում են, կամ կարճ շրջազգեստը՝ հուղարկավորության ժամանակ, իսկ ավելի սարսափելի է Հարության տոնի ժամանակ եկեղեցում հայտնվել փայլփլուն դիմահարդարմամբ և կարճ սեքսուալ շրջազգեստով: Շքեղություն և վարկ… Ֆինանսական հնարավորությունները ոչ միշտ են կնոջը հնարավորություն տալիս գնել այն իրերը և կոսմետիկ միջոցները, որոնք նա ուզում է: Բայց երբ դու տրոլեյբուսում տեսնում ես թանկարժեք մուշտակով, վերջին մոդելի այֆոն հեռախոսով մի կնոջ, ապա ակամայից մտածում ես՝ իսկ ինչո՞ւ այս շքեղ կինն իր սեփական մեքենայով չի երթևեկում, այլ հասարակական տրանսպորտով: Հա, իհարկե, բոլորի մոտ էլ լինում է այնպիսի դեպք, երբ հարկ է լինում երթևեկել հասարակական տրանսպորտով, եթե անգամ ավտոտնակում լյուքս դասի 4 մեքենա ունես: Բայց այստեղ խոսքն այն կանանց մասին է, ովքեր իրականում թերսնվում են, տանն առանց լույսի ու տաք ջրի են նստած, մինչև ականջները թաղված են պարտքերի մեջ, բայց չգիտես ինչպես ու ինչու՝ գնում են թանկարժեք ապրանքներ: Դա ոչ թե էժանագին կնոջ, այլ ամենաիսկական մուրացկանության կատարյալ դրսևորում է: Այդպիսի կինը չի կարողանում իր կյանքում առաջնայնություններ դնել, և, եթե անգամ նրանով հարուստ տղամարդ հետաքրքրվի, նա պարզապես նրան կսնանկացնի կամ խելագարության կհասցնի սպառողի իր հիստերիաներով: Տղամարդ-դրամապանակ… Էժանագին կինն իր տղամարդուն ընտրում է՝ ելնելով վերջինիս նյութական վիճակից: Այդ կինը նրա հետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս ապահովում է նրան ամեն ինչով: Երբ վերջանան փողերը, վրա կհասնի հնին հրաժեշտ տալու և նորը փնտրելու ժամանակը: Եթե այդ կնոջ տղամարդը ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունենա, նա նրան չի աջակցի, նեցուկ չի լինի, պարզապես կհեռանա: Եթե տղամարդն ինչ-որ գործի մեջ կապիտալ է ներդնում, այդպիսի կինը բավարար խելք ու համբերություն չի ունենա՝ սպասել մի քանի ամիս, որպեսզի արդյունքում՝ ավելի շքեղ կյանքով ապրի: Սովորաբար այդպիսի կանանց երեխաները դաստիարակվում են իր ծնողների կողմից, իսկ նրանք փնտրում են հերթական հովանավորին այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրեն հմայքն ու երիտասարդությունը: Իսկ վերջում՝ տապակած կարտոֆիլ ու ապրանքներ second hand-ից: Խմբագրության խորհուրդը: Էժանագին կերպարներ, զգացմունքներ ու հարաբերություններ շատ հաճախ են հանդիպում մեր կյանքում: Սակայն դա բոլորովին չի գեղեցկացնում կնոջը: Հետևիր քեզ, գտիր քո ոճը, հետաքրքրվիր նորաձև տրենդներով, բայց չափը մի անցիր քո կյանքում դրանք կիրառելիս: Կարդա, սովորիր, ճանապարհորդիր, սիրելի տղամարդու համար մուսա եղիր, և դու ոչ թե վառ դրոշմապիտակ, այլ իսկապես շքեղ կին կլինես: 168.am

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video) Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Ընդդիմության պատասխանը պետք է չուշանա․․․ Սուրեն Սուրենյանցի առաջարկը (video) Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor Աբսուրդ է․ Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում․ Մարուքյան (video) ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղաuպանnւթյшն ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է. Իսրայելի ԱԳ նախարար ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am