ԱԺ դիմացից ակտիվիստներ են բերման ենթարկվել
Քիչ առաջ ԱԺ-ի մոտ ավարտվեց մի խումբ երիտասարդների կազմակերպած ակցիան՝ քաղբանտարկյալներին ազատելու պահանջով: Նրանք իրենց ձեռքերը կապել էի ԱԺ-ի ճաղերին: ԱԺ դիմացից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք են բերման ենթարկվել տասնյակ ակտիվիստներ՝ Վահե Գևորգյանը, Արտակ Գևորգյանը, Լուսինե Հայրապետյանը, Հերբերթ Գևորգյանը, Աշոտ Խաչատրյանը, Կարպիս Փաշոյանը, Սիփան Փաշինյանը և Միքայել Նազարյանը: Ակցիան կրել է «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագիրը։
