Вот такие дела

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանում հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ վերջին ամիսներին նախագահի և կառավարության գործունեության նկատմամբ հասարակության մոտ դրական արձագանքները աճել են։ Հարցումն իրականացվել է 1120 քաղաքացու շրջանում: «Նախագահի գործունեությունը դրական է գնահատել 29,6 տոկոսը, կառավարության աշխատանքը՝ 27,6 տոկոսը, ԱԺ աշխատանքը դրական է գնահատել 21,1 տոկոսը», — լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով ներքաղաքական զարգացումներին վերաբերող «Գարնանային կարճ սրացումներ կամ ով կկատարի կարապի երգը» թեմայով հարցումները, ասել է Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։  Կառավարության աշխատանքի վերաբերյալ դրական գնահատականը բարձրացել է 20 տոկոսից՝ դառնալով 25 տոկոս՝ պայմանավորված  Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու փաստով:Հարցին, ում կցանկանային տեսնել վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ից՝ 27,3 տոկոսը պատասխանել է՝ Կարեն Կարապետյանին, 24,8 տոկոսը՝ Սերժ Սարգսանին, 8,6 տոկոսը Վիգեն Սարգսյանին։Ընդդիմությունից վարչապետի նախընտրելի թեկնածու 26,5 տոկոսը նշել է Գագիկ Ծառուկյանին, Նիկոլ Փաշինյանին՝ 15,3 տոկոսը, Ժիրայր Սեֆիլյանին՝ 5,6 տոկոսը, Զարուհի Փոստանջյանին՝ 4,9 տոկոսը, Էդմոն Մարուքյանին՝ 3,1 տոկոսը, Նաիրա Զոհրաբյանին 1,9 տոկոսը։ Նշենք, որ ապագա վարչապետի թեկնածության վերաբերյալ հարցումներ է կատարել նաեւ Սոցիոմետր ծառայության ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, որոնց արդյունքում գերակշռող մասը որպես վարչապետի կրկին կողմ են եղել Կարեն Կարապետյանի թեկնածությանը: Մենք Ադիբեկյանից փորձեցինք պարզել իր եւ հայաստանյան Գելափի հարցումների համընկնումների եւ պատվիրատուի մասին, քանի որ գաղտնիք չէ, որ Հայաստանում վերջին տարիներին նման հարցումները ունենում են պատվիրատուներ եւ որպես կանոն հարցումների արդյունքներն էլ բավարարում են պատվիրատուների  ցանկությունները: Սակայն պարզվում է, որ Ադիբեկյանի հարցումները զուտ  փորձագիտական են, դրանք իրականացվել են  իշխանական, բիզնես եւ առհասարակ քաղաքական շրջանակներում, ավելին, Ադիբեկյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանին կողմ են քվեարկել բացառապես տնտեսական քաղաքականության   մասով.<<Ներքին հարցերում Սերժ Սարգսյանը մի քիչ զիջում է Կարեն Կարապետյանին` մոտ 10 տոկոսով: Բայց արտաքին քաղաքականության մեջ նա չունի հավասարը, գործող նախագահն ամենափորձառու քաղաքական գործիչն է: Կարեն Կարապետյանն էլ մոտ երեք անգամ է այս հարցում զիջում Սերժ Սարգսյանին: Այնպես որ միասին հաշվում էիր 95 տոկոսը կողմ էր Սերժ Սարգսյանին, 60-ը՝ Կարեն Կարապետյանին>>: Ադիբեկյանի կարծիքով  ՀՀԿ-ում մեկ ուրիշ երկրորդը չունի Սերժ Սարգսյանի  <<քաշը, հեղինակությունը, անձնական կապերը, որոնք նա այս 20 տարիներին ձեռք է բերել: Դրա համար հիմա պետք է որոշվի, թե նոր գործադիր իշխանության համար ո՞ր վարկանիշն է կարեւոր` ներքին քաղաքական, տնտեսական հարցերը, թե՞ արտաքին: Սրանով էլ պայմանավորված կորոշվի, թե ով կլինի հաջորդ վարչապետը: Բոլոր դեպքերում որոշողը լինելու է Սերժ Սարգսյանը»: Ադիբեկյանի կարծիքով իր անցկացրրած հարցումները չեն կարող շեղվել իրականությունից եւ հակասել այլ օբյեկտիվ կազմակերպությունների հարցումների արդյունքներին.<<Շատերը օգտվում են իմ հարցումներից, շատ անգամ ինձ ասում են քոնը տպի, որ մենք նայենք, մերը տպենք: Вот такие дела>>: Ադիբեկյանը պարզել է, որ  ՀՀԿ-ի պահպանողական թեւն է  Սարգսյանին կողմ, իսկ նրանք, ովքեր  կողմ են, որ գա թարմ ուժ, կարողանա ինչ-որ բան տեղից շարժել ուզում են Կարապետյանին: Պահպանողականները  Կարապետյանին չեն տեսնում որպես առաջին դեմք, որը միջազգային ասպարեզում կկարողանա նույն դերակատարությունն ունենա, ինչն այսօր ունի Սերժ Սարգսյանը։ Ադիբեկյանից հետաքրքրվեցինք նաեւ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությամբ, թե ապագա վարչապետը երկու նստավայր է ունենալու՝ Բաղրամյան 26-ը, որն այսօրվա նախագահական նստավայրն է, եւ կառավարության շենքը: Չի՞ նշանակում արդյոք, որ Սերժ Սարգսյանը, որը կդառնա վարչապետ,  անվստահություն ունի Կարապետյանի նկատմամբ, այդ պատճառով էլ որոշել է վերահսկել նրան կառավարության շենքում, Ադիբեկյանը հորդորեց ժամանակից առաջ չընկնել.<<Ոչ մեկի խոսքերին էլ դեռ մի հավատացեք, Սերժ Սարգսյանն է վերջնական որոշելու ինչ եւ ինչպես անի>>; Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am