Իրեն «լավ տղու» տեղ դրած յաշիկի օրինախախտ վարորդը

Հանրապետությունում կան վարորդներ, որոնց կարելի է դասել անուղղելիների շարքին, կամ ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում՝ «նման վարորդների ուղեղները սպրիչով հանած է» ու այդ վարորդները իսկական պատուհաս են դառնում հասարակության, մասնավորապես՝ հետիոտների ու վարորդների համար: Այսօր՝ ապրիլի 8-ին, նման մի «ծալապակաս« վարորդի ականատես եղանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մանուկյան և Ծերենց փողոցների խաչմերուկում, երբ նշված վայրում ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել ու Երևանի Ճանապարհային ոստիկաններն ու ՃՈ հետաքննիչը վթարի վայրի տեղազննություն էին կատարում և վթարի հետքերը չփչացնալու նպատակով մի քանի րոպեով փակվել էր ճանապարհը, որպեսզի հետաքննիչն ու ԱՊՊԱ-ի գործակալը կարողանային ֆիքսել հետքերը: Ու միչ նրանք իրենց գործողություններն էին կատարում, չգիտես ինչու, Mercedes G63 մակնիշի 50 FF 008 համարանիշի ավտոմեքենայի չակերտավոր լավ տղեն որոշեց, որ ինքը էն տղեն չի, որ պետք է մի 2 րոպե սպասի, իր երկաթյա տաշտը վարեց մայթերով՝ վտանգ ներկայացնելով քաղաքացիների համար: Նորաթուխ վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու և մեծ արագությամբ: Հավաքվածները, տեսնելով, թե ինչպես նա անցավ խաչմերուկում, ասում էին. «Տեսնես սրա նմանները գիտե՞ն, որ եթե նման ձև են մեքենա վարում, ապա ականատեսները ոչ մի լավ խոսք չեն շռայլում նմանների հետևից, այլ ամենավերջին խոսքերով հիշում են նրան: Մարդն ինչ աստիճանի հաբրգած ու հղփացած լինի, որ հաշվի չառնի այն հանգամանքը, որ այստեղ կանգնած են ճանապարհային ոստիկանները, մեծահասակ քաղաքացիներ, ինչպես նաև երեխաներ, իսկ ինքը, իրեն դնելով լավ տղու տեղ, փորձեց ցույց տալ, որ իբրև ինքը կայացած է, բայց վստահ ենք, դրա նմանները դժվար էլ կայանան»: Մի քանի հավաքվածներ էլ ասում էին, թե «գաի» քթի տակով խախտում անելով ՝ անցավ, դե թող գաին բռնի ու վարչական պատախանատվության ենթարկի»: SHAMSHYAN.com-ը վսատհ է, որ այս չկայացած վարորդին Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կհայտնաբերի ու վարչական պատասխանատվության կենթարկի կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am